Ուշագրավ զարգացումներ են սպասվում Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը, ինչը կարող է բավականին բեկումնային լինել։ Բանն այն է, որ Տոնոյանի հետ նույն գործով անցնող մի շարք առանցքային դերակատարներ տարբեր խափանման միջոցներով հայտնվել են ազատության մեջ, մինչդեռ Տոնոյանի նկատմամբ ընտրվել է խտրական մոտեցում, և նա մնում է կալանավորված։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր ուժերի պայքարի սրացման ֆոնին իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին մեղքի բարդման նոր շոու բեմադրել ու, ըստ այդմ, «կոռուպցիոներների» և «պատերազմի մեղավորների» նոր, աղմկոտ ձերբակալություններ կազմակերպել։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը հրահանգել է բեկանել ազատ արձակման մի քանի վճիռներ և դրանք կայացնողների նկատմամբ սանկցիաներ կիրառել։ Մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում կակտիվանա նաև 44- օրյա պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովը։ Փորձ է արվելու մեծ աղմուկով շրջանառել անորակ զենքի մատակարարման և «նախկինների» պատճառով պատերազմը տանուլ տալու թեզերը։
Այս ողջ «սցենարի» շրջանակներում, մեր տեղեկություններով, իշխանությունները մտադիր են ոչ միայն ազատ չարձակել Դավիթ Տոնոյանին, այլև մեծացնել «մեղավորների» շրջանակը։ Հիշեցնենք, որ այս գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) և այլն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է