Ինչ որոշում կկայացնի Հակակոռուպցիոն կոմիտեն. ծնողները սպասում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն երեք օր է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: Զոհվածների ծնողները սպասում են նախաքննական մարմնի պատասխանին, որը դեռես լուռ է, սակայն երկու օրից պետք է տա հստակ պատասխան՝ կա՛մ զոհվածների հարազատների միջնորդությունը բավարարում է, կա՛մ ոչ : «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդոթյան հարցը հետաձգի՝ նշելով, թե կա որոշակի փաստերի ստուգման գործընթաց, որի հետազոտման արդյունքում նոր կարող են որոշում կայացնել: Ասել է թե՝ զոհված զինծառայողների ծնողների աղմուկը հանգստացնելու համար ոչ կմերժի նրանց միջնորդությունը, ոչ էլ այս փուլում կբավարարի:
Ի Վերջո, ինչ որոշման կգնան, դեռեւս պարզ չէ: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաեւ առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ եւ 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է