«Էմիսարներին» են մեջտեղ գցել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանը անժամկետ նստացույց է հայտարարել և բողոքի ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում։ Այս օրերին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են հրապարակ, միացել, իրենց աջակցությունը հայտնել տեղի ունեցող գործընթացին։ Երեկ էլ ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ ապրիլի 25-ից սկսում են ապակենտրոն և ցանցային պայքար, ամբողջ Հայաստանով կլինեն անդադար բողոքի ակցիաներ և այլ գործողություններ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը, ինչպես նաև գնալով առավել հստակ դարձող կոնսոլիդացիան՝ հանուն Արցախի և Հայաստանի փրկության, որը փաստացի իրականություն է դարձնում «կոնսենսուս մինուս Նիկոլ» թեզը, լուրջ անհանգստություն է առաջացրել իշխանությունների շրջանում:
Ի մասնավորի, մենք տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր «էմիսարներ» այս օրերին փորձում են տարբեր ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ու ակտիվիստների հետ պահել ներկայումս ընթացող և առաջիկայում սպասվող ակցիաներին մասնակցելուց։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ միջնորդները հիմնականում փորձել են համոզել այնպիսի պնդումներով, թե «առաջիկայում այս ալիքը մարելու է», «իզուր դառնալու եք թիրախի առարկա» ու համանման այլ մանիպուլյացիաներով։ Ավելին, որոշ դեպքերում անգամ «հիշեցրել» են, թե պետական համակարգում աշխատող հարազատներ ունեն, նրանք կարող են կորցնել իրենց աշխատանքը և այլն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի