Փաշինյանին խստորեն զգուշացրել են, որ զերծ մնա Արցախի, և Հայաստանի սահմանազատման հարցերով Արեւմուտքի ու Բաքվի հետ շփումներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մոսկովյան այցի ընթացքում Փաշինյան-Պուտին 30 կետանոց «լավաշ» հայտարարությանը, որով կողմերը հավատարմություն հայտնեցին միմյանց եւ տարբեր ոլորտներում համագործակցության խոստումներ տվեցին, եւ այն դիտվեց իբրեւ Պուտին-Փաշինյան սիրախաղի դրսեւորում, դիվանագիտական աղբյուրներից տեղեկանում ենք, որ հանդիպումն այնքան էլ «սիրային մթնոլորտում» չի անցել:
Ճիշտ հակառակը` Փաշինյանին հերթական անգամ խստորեն զգուշացրել են, որ զերծ մնա Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի սահմանազատման հարցերով Արեւմուտքի ու Բաքվի հետ շփումներից` նոր առաջարկներ, տարբերակներ քննարկելուց, քանի դեռ այդ առաջարկները չի քննարկել ռուսական կողմի հետ։ Խոսքը բրյուսելյան հանդիպման եւ պայմանավորվածությունների մասին է։
Մեր աղբյուրի կարծիքով՝ ռուսական կողմը հասկանում է, որ չնայած Փաշինյանն անմռունչ ստորագրել է ռուսների 30 կետի տակ, սակայն ցանկացած պահի իր թիկունքում ԵՄ-ի հետ կարող է այլ պայմանավորվածությունների գնալ»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի