Պետական գերատեսչությունները՝ խոշոր հարկատուների ցանկում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում եւ զբաղեցրել ցանկի 82-րդ տեղը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանը այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե կատարել է 691 մլն 761 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: ՊՆ աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 35 մլրդ 448 մլն 844 հազար դրամի հարկ ու տուրք:
Հաջորդը Պետական եկամուտների կոմիտեն է, որը կատարել է 1 մլրդ 450 մլն 777 հազար դրամի հարկային վճարումներ: Խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը՝ վճարած 1 մլրդ 181 մլն 556 հազար դրամ հարկ ու տուրքով: Իսկ, ահա, Արտակարգ իրավիճակների նախարարության վճարած հարկերը կազմել են 786 մլն 482 հազար դրամ, Բարձրագույն դատական խորհուրդինը՝ 736 մլն 403 հազար դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ խոշորների ցանկում է նաեւ Հայաստանի ոստիկանությունը՝ վճարած 631 մլն 639 հազար դրամ հարկ ու տուրքով: Ոստիկանությանը հաջորդում է ՀՀ քննչական կոմիտեն, որը այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե վճարել է 571 մլն 362 հազար դրամ հարկային վճարումներ:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի