Զոհվածների մայրերի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
«Hraparak.am»-ը գրում է․
«Աննա Հակոբյանը մարտի 26-ին միջոցառում էր կազմակերպել կանանց միամսյակին նվիրված, որին ներկա էին արցախյան պատերազմներում զոհվածների մայրերը, կանայք, քույրերը, տատիկները։ Միջոցառման տեսանյութը նախ վարչապետի տիկինը հրապարկեց Ֆեյսբուքում, այնուհետև՝ երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը ևս ներկա է եղել, նաև երգել է իր հայտնի «Խաչիկը, Վաչիկը» երգը, որի տակ ներկաները պարել էին։
Հրապարակված տեսանյութերն աղմուկ առաջացրեցին սոցիալական հարթակներում։ Մի մասը զոհվածների մայրերին մեղադրում էին պարելու-ուրախանալու համար, սակայն առավել մեծ մասը մեղադրում էին Աննա Հակոբյանի հետ հանդիպելու համար, քանի որ հող հանձնած և իրենց որդիների մահվան պատճառ դարձած վարչապետի և նրա կնոջ հետ հանդիպելը պատիվ չի բերում զոհերի հարազատներին։
Քննադատություններն այնքան շատ էին, որ թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ Սիլվա Հակոբյանը հաջորդ օրերին անդրադարձան մեղադրանքներին և աղմուկին։ Առաջինը կոչ արեց մայրերին լինել ուժեղ և խոսակցությունը տեղափոխեց մայրերին` ապրելուց զրկելու դաշտ, իսկ երգչուհին նշեց, որ երգել է այն երգերը, որոնք մայրերն են ցանկացել և փորձել է թեթևացնել նրանց վիշտը։
Ապա տեղեկացանք, որ միջոցառմանը մասնակցած մի քանի զոհվածների մայրեր հավաքվել և գնացել էին ոստիկանություն՝ հաղորդում տալով Ֆեյսբուք սոցիալական ցանցում իրենց վիրավորելու դեպքի կապակցությամբ։
Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ մայրերի տված հաղորդման հիմա վրա Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով (ծանր վիրավորանք հասցնել) հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել Քննչական կոմիտե։
Վերջին Արցախյան պատերազմում զոհված Սուրեն Բաբայանի (Կապավոր կյաժ) մայրը՝ Գալինա Բաբայանը ևս մասնակցել է այդ միջոցառմանը, նա այն մայրերից մեկն է, որը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»։
Բաբայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն չեն կանչել ՔԿ՝ որևէ քննչական գործողության մասնակցելու, ապա ավելացրեց, որ մինչև վերջ գնալու է, որ իրենց վիրավորողները պատժվեն․
«Ես չեմ զղջում, քանի որ ես մինչև օրս անկողնուց դուրս չեմ գալիս, սթրեսից ես գիտակցության կորուստ եմ ունեցել, մեզ իրավունք չկա՞, որ մենք մի տեղ գնանք»։
Հարցին, թե հարյուրավոր մեկնաբանություններ և գրառումներ են եղել իրենց հասցեին, ինչպե՞ս են նրանց բոլորին պատասխանատվության ենթարկելու, Բաբայանն ասաց՝ չգիտեմ․
«Ես չգիտեմ, իմ ուղեղը չի աշխատում, արդեն իմ հոգեկանը խախտվում ա, ո՞նց կարելի ա մարդկանց վիրավորել, թող իրենք գիտակցեն, որ ամեն բառի, ամեն իմ արցունքի համար իրենք պատասխան են տալու, ես չեմ զղջալու, ոնց որ ես եմ սենց մրմռումը սիրտս տառապում, նույնն էլ իրենք են տառապելու իրենց խոսքերի համար»։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի