Իշխանությունները զոհելու են իրենց ամենացանկալի 3 թեկնածուներից մեկին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան տեղեկություններ, որոնք հաստատեցին մեր երեկվա հրապարակումն այն մասին, որ ՀՀ քաղաքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցների գործադրմամբ ցանկանում են իրողություն դարձնել Վճռաբեկ դատարանում իրենց քմահաճույքները հավատարմորեն սպասարկող Վարչական պալատ ունենալու ծրագիրը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու համար ԲԴԽ-ին դիմում ներկայացնելու վերջնաժամկետին դիմումներ են ներկայացրել իշխանությունների ֆավորիտների թոփ եռյակում գտնվող, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, Լիաննա Հակոբյանը եւ իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
Բացի նրանցից, դիմումներ են ներկայացրել նաեւ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը եւ Վարչական դատարանի դատավորներ Արծրուն Միրզոյանն ու Արգիշտի Ղազարյանը: Մյուս հավակնորդների մի մասը, քաջատեղյակ լինելով իշխանությունների ծրագրերի մասին, դիմումներ չեն ներկայացրել, իսկ մյուս մասին հրահանգվել է դիմումներ չներկայացնել, եթե չեն ուզում խնդիրներ ունենալ:
Փաստորեն, այս պահին ԲԴԽ-ն հնարավորություն ունի ձեւավորելու երկու եռյակ, ինչի պարագայում իշխանությունները զոհելու են իրենց ամենացանկալի 3 թեկնածուներից մեկին, որը կարող է լինել կամ Լիաննա Հակոբյանը, կամ Արտակ Զեյնալյանը, քանի որ Քրիստինե Մկոյանը իշխանության ընտրյալ թեկնածուն է եւ իրենց հավատարիմ ներկայացուցիչը ապագա պալատում:
Հակակոռուպցիոն եւ Վարչական պալատների կազմերի հետ կապված շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որին կանդրադառնանք առաջիկայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը