Մինչ Փաշինյանի ժամանելը անվտանգությունը ներխուժել է ծերանոցին հարակից տները
«Hraparak.am»-ը գրում է․
«Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շքախմբով Գյումրի էր այցելել, որի շրջանակներում ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացվող աշխատանքներին: Նրան ուղեկցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ «Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնով` զրուցել նաև այստեղ բնակվող տարեցների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և լուծումներ գտնելու համար» և այլն:
Պարզ է, որ այս հաղորդագրությունը տարածել են հենց վերը նշված նախադասության համար՝ տարեցները շնորհակալություն են հայտնել երկիրն աղետի եզրին հասցրած վարչապետին։
Բայց այս հաղորդագրության ետևում այլ իրադարձություններ էլ են թաքնված։
Գյումրիի տարեցների խնամքի կենտրոնի, գյումրեցիների լեզվով ասած՝ ծերանոցի, հարևանությամբ ապրող բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ վարչապետի այցից առաջ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ ներխուժել են ծերանոցին հարակից տները և ամեն ինչ տակնուվրա արել՝ զննելով իրենց բնակարանները և հատկապես՝ բնակարանների՝ դեպի ծերանոց նայող հատվածները։ Ասել են, որ ապահովում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
Պարզ է, որ վարչապետն ու իր անվտանգության ծառայությունն ամենուրեք զենք, զինամթերք, դիպուկահարներ, դավադրություն են տեսնում և բոլորովին անհարմար չեն զգում, երբ անհանգստացնում են շարքային քաղաքացիներին՝ ցուցադրելով իրենց վախն ու ապրումները»։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը