Եթե անգամ «պոլի փեդ» լինի, նիկոլից բազմապատիկ լավ է, քանզի ես դեռ չեմ տեսել դավաճան ու ստահակ «պոլի փեդ»․ Ռուբեն Մելիքյան
Եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանում ընթանալու է ապակենտրոն պայքարի
մոդել, որի ընթացքում քաղաքական ուժերը կփորձեն գեներացնել հականիկոլական
պայքարի ներուժը, նախ, առանձին-առանձին, ապա՝ հուսով են, նաև միասնական
ճակատով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի
նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
««Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը սկսեց «գետնի վրա»
պայքարի շրջափուլը՝ հայտարարելով Ազատության հրապարակում մնալու մասին։
Հուսով եմ՝ օրերի մեջ «գետնի վրա» իրե՛նց պայքարը չմեկնարկեն մյուս
ծանրակշիռ ընդդիմադիր ուժերը ևս։
Եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանում ընթանալու է ապակենտրոն պայքարի
մոդել, որի ընթացքում քաղաքական ուժերը կփորձեն գեներացնել հականիկոլական
պայքարի ներուժը, նախ, առանձին-առանձին, ապա՝ հուսով են, նաև միասնական
ճակատով։
Ի՞նչ է պետք անել։
1) Պետք է ընտրել «գետնի վրա» պայքարի այս կամ այն ճանապարհը. կարծում եմ, տարբերակների լայն բազմազանություն է լինելու։
2) Ում արժանի եք համարում աջակցել՝ աջակցեք ինչով կարող եք, ում չեք վստահում, մի՛ խանգարեք։
3) Ոչ ոքի չեք վստահում, դու՛ք ինքնակազմակերպվեք, «գետնի վրա» պայքարի ձե՛ր ուղին առաջարկեք հանրությանը։
4) Մի՛ մտեք «բա ով է ղեկավարելու Հայաստանը նիկոլից հետո» նիկոլական
հիմար դիսկուրսի մեջ. եթե անգամ «պոլի փեդ» լինի, նիկոլից բազմապատիկ լավ
է, քանզի ես դեռ չեմ տեսել դավաճան ու ստահակ «պոլի փեդ»»,- գրել է նա։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը