Նիկոլ Փաշինյանը երկար է աշխատել ելույթի տեքստի վրա. նոր մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ՝ բրիֆինգի ժամանակ, ասել է. «Արցախում հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի վերջին ելույթը»։ Հերթական անգամ, փաստորեն, գործ ունենք վատ մանիպուլյացիայի հետ, որովհետեւ Արցախի խորհրդարանում հասկացել են այն, ինչ ասել է վարչապետը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Արցախը նվիրել Ադրբեջանին, քանի որ ցանկանում է հաճոյանալ միջազգային հանրությանը։ Եւ սա ասվեց բոլոր տողատակրով:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը երկար է աշխատել ելույթի տեքստի վրա: Վարչապետի թիմակիցներն էլ՝ արտաքին հարցերով պատասխանատուները, երկար ժամանակ աշխատել են Նիկոլ Փաշինյանի ելույթի վրա: Ու եթե ըստ Էդուարդ Աղաջանյանի, տարընկալում կա, հետեւաբար Փաշինյանի ամբողջ թիմին Արցախի ողջ խորհրդարանը լավ չի հասկացել: Սա թերեւս նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, Արցախի ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը խոսում են տարբեր հայերեններով:
Ըստ էության, իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի կազմում, որովհետեւ նշաձող ցածրացնելը դա է նշանակում, իսկ արցախցին էլ համաձայն չէ այս որոշմանը եւ պահանջում է Նիկոլ Փաշինյանից, որպեսզի տեր կանգնի Արցախին եւ լինի Արցախի երաշխավորը, ինչպես ամրագրված է ՀՀ պետական փաստաթղթերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի