Գիտնականներ. Անհավասարությունը ծնում է համաշխահային խնդիրներ
Ակնհայտ սոցիալական անհավասարթյամբ հասարակություններում ավելի սրված են բնկչության ֆիզիական եւ հոգեկան խնդիրները, ավելի տարածված են գիրությունը եւ թմրանյութերի ապօրինի օգտագործումը, ինչպես նաեւ ավելի ցայտում է արտահայտված բռնությունը եւ մարդկանց միջեւ վստահության պակասը։ Ննան եզրակացության են հանգել Յորքի համալսարանի պրոֆեսորներ Քեյթ Փիքեթւ եւ Ռիչարդ Ուիլքինսոնը, գրում է British Medical Journal–ը։
Բացի վերոնշյալից, անհավասարությունը ծնում է ֆինանսական խնդիրնր, ընդհանուր եւ խորը սոցիալական անկայունություն, հասարակության բեւեռացում եւ նույնիսկ՝ տեղական կլիմայի փոփոխություններ ու շրջակա միջավայրի աղտոտվածություն։ Ու, թեեւ տասնամյակներ շարունակ գիտնականները ցույց են տալիս անհավասարության կառուցվածքային տարրերի փոփոխության, մասնավորապես՝ որակյալ առողջապահությունից օգտվելու հնարավորության կարեւորությունը, իրականում դա տեղի չի ունենում։
«Օրինակ, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների քաղաքներում խորանում է հասարակության հարուստ եւ աղքատ շերտերի կյանքի ակնկալվող տեւողության միջեւ ճեղքը, որը կազմում է 5-10, իսկ առանձին քաղաքներում՝ 15-20 տարի», – նշում են գիտնականները։
Ավելին, նրանք համարում են, որ այս խնդիրները լուծելու տեեւկան անկարողությունը՝ անկախ կառավարության առաջադեմ լինելու աստիճանից, ստիպում է ընտրողներին ավելի շատ երես թեքել ավանդական կուսակցություններից։ Հասարակությունում տարածված համոզմունքը, թե «հասարակ մարդիկ քաղաքական գործիչներին չեն հետաքրքրում, միայն խորանալու է հասարակական առողջության վրա խնայողության ռեժիմի բացասական ազդեցության հետեւեանքով։
Ներկայիս ավագ սերնդի կյանքի ընթցքում տնտեսական զարգացումը դադարել է ազդեցություն ունենալ հարուստ երկրների բնակչության առողջության, երջանկության եւ կյանքի ընդհանուր որակի վրա։ «Այժմ, առավել քան երբեւէ, մեզ պետք է ապագայի հուսադրող պատկերը, որում կհայտնվեն անհավասարության ցածր մակարդակ ունեցող հասարակություններ, որոնք կկարողանան ապահովել համափաչ բարեկեցություն մարդկան եւ աշխարհի համար ընդհանրապես»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել