ՔՊ-ական պատգամավորներն անտեղյակ են. ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկու օր առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել: Այն հաջորդել էր Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձեւավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման եւ հումանիտար խնդիրների վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովի իշխանական թեւից փորձեց մանրամասներ իմանալ թե՛ վերոնշյալ հեռախոսազրույցի, թե՛ Փաշինյան-Ալիեւ ապրիլվեցյան հանդիպման մասին: ՔՊ-ական պատգամավորները, սակայն, պաշտոնական հաղորդագրություններից անդին որեւէ այլ մանրամասնության չէին տիրապետում:
Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հարցեր լսելիս իշխանական պատգամավորները խուսափում ու «շտապում են»՝ ըստ երեւույթին ցանկանալով նրբորեն թաքցնել, որ իրենց պատասխանատու կառավարական կաբինետը հանդիպումներից, բանակցություններից կամ հեռախոսազրույցներից հետո մանրամասներ չի հայտնում, քննարկումներ չի ունենում, կարճ ասած, ԱԺ-ին հաշվետու չեն:
ՔՊ-ական պատգամավորները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարագավորմանը վերաբերող հնարավոր ապագա հանդիպումների կամ հեռախոսազրույցների մասով հորդորեցին սպասել նախարարության կամ կառավարության հերթական հաղորդագրությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ