Գորիս-Կապան մայրուղու՝ Ադրբեջանին հանձնված հատվածն այլևս երթևեկելի չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին, ամայի ճանապարհ է դարձել․ ադրբեջանական կողմն այստեղ փշալարեր եւ բետոնե արգելապատնեշներ է տեղադրել, ինչը վկայում է, որ այս ճանապարհներով ո՛չ հայերն են երթեւեկում, ո՛չ էլ իրանական մեծ բեռնատարներն են անցնում։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե այդ ճանապարհից կարող ենք մենք էլ օգտվել՝ մաքս վճարելով։ Պարզվեց՝ սուտ էր։ Ճանապարհի երկու կողմում հայկական եւ ադրբեջանական սահմանապահներն են կանգնած։ Դատելով երկու օր առաջ արված այս լուսանկարից՝ Գորիս-Կապանի այս հատվածն այլեւս երթեւեկելի չէ։
Հիշեցնենք, որ այս ճանապարհը խլելու արդյունքում մեկուսացան նաեւ Շուռնուխ, Որոտան եւ Բարձրավան բնակավայրերը, որոնք դարձան անկլավներ եւ մնացին շրջանցող դժվարանցանելի ճանապարհների հույսին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ