Ռուսաստանից ժամանած միգրանտների մեջ մեծ թիվ են կազմում կանայք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Միգրացիոն պատկերը ՀՀ-ում 2020 թվականին» փաստաթուղթը: Ըստ այդմ՝ 2015-2020թթ. ընթացքում, ընդհանուր հաշվով, միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված են եղել տնային տնտեսությունների 218.400 անդամներ։ Նրանցից շուրջ 92.300 մարդ մեկնել են իրենց բնակավայրերից եւ չեն վերադարձել, տնային տնտեսությունների 90.700 անդամներ վերադարձել են մեկնումներից, իսկ 35.400 հազար մարդ եղել են տվյալ բնակավայր նոր ժամանածներ։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնային տնտեսությունների միգրանտ անդամներից շուրջ 38 հազար 500 մարդու տեղաշարժը եղել է ներքին՝ հանրապետության տարածքում։
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ մեկնած միգրանտների շրջանում մեծամասնությունը եղել են տղամարդիկ, որոնք մեկնել են Ռուսաստանի Դաշնության քաղաքներ։ Պարզվում է, որ մեկնածների ավելի քան 54.9 տոկոսը, վերադարձածների՝ 75.9 տոկոսն աշխատել է շինարարության ոլորտում։ Մեկնել են տարեսկզբին՝ հունվար-մարտ ամիսներին, վերադարձել՝ տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ի դեպ, նոր ժամանած միգրանտների շրջանում մեծամանություն են կազմել կանայք, որոնց մեծ մասը ժամանել է Ռուսաստանից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ