Անընդունելի է որևէ սցենար, որի դեպքում Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյան
Հերթական հանդիպումն էր, որտեղ հայկական շահը ներկայացված չէր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ կայացած Նիկոլ Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել բրյուսելյան բանակցություններին:
4,5 ժամ տեւած բանակցությունների արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:Բացի այդ՝ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Իշխան Սաղաթելյանն արձանագրում է՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ընդունված հայտարարություններում խոսք չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի անհրաժեշտության մասին:
Ինչ վերաբերում է սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնախումբ ստեղծելու որոշմանը՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝սահմանագծման և սահմանազատման գործընթացը չի կարող տեղի ունենալ ուժի սպառնալիքի կիրառման պարագայում. ուստի այդպիսի գործընթացի մեկնարկի համար ադրբեջանական զորքերի դուրս բերումը ՀՀ սուվերեն տարածքից պարտադիր պայման է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու որոշման մասին՝ Սաղաթելյանը նշեց՝ անընդունելի է որևէ սցենար, որի դեպքում Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ