Իրենք ինձ համար թշնամի ու մարդասպաններ են․ երբեք չեմ գնա այդ խնջույքին․ զոված զինծառայող Կարեն Միրզոյանի մայրը՝ Աննա Հակոբյանի միջոցառման մասին
Ապրիլի 7-ի առթիվ Աննա Հակոբյանը կրկին միջոցառում է կազմակերպել՝ արցախյան պատերազմների զոհերի կանանց, մայրերի և դուստրերի մասնակցությամբ։ Այս անգամ նա հրավիրյալների շրջանակը ընդլայնել է՝ հրավիրելով նաեւ այն մայրերին, որոնց որդիները զոհվել են արցախյան տարբեր պատերազմներում, ինչպես նաև նրանց, որոնք ունեն տարբեր քաղաքական հայացքներ։
AntiFake.am–ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողների բազմաթիվ հարազատներ մեծ վրդովմունքով ու զայրույթով են վերաբերվել Աննա Հակոբյանի անունից արվող միջոցառմանը մասնակցելու հրավերին և մերժել են այն, իսկ ոմանք էլ կցանկանային մասնակցություն ունենալ, որպեսզի, իրենց բառերով, այդ խայտառակ միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին տեղում իրենց զայրույթը հայտնեին և միջոցառման՝ խայտառակ լինելու փաստը տեղում արձանագրեին, սակայն այդ կանայք այդպես էլ հրավեր չեն ստացել։
AntiFake.am-ը զրույցել է զոհվածների բազմաթիվ մայրերի հետ՝ իմանալու համար՝ արդյո՞ք նրանք հրավեր ստացել են ապրիլյոթյան միջոցառմանը մասնակցելու համար, ու եթե ստացե՞լ են՝ ինչ վերաբերմունք ունեն։
44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի մայրը՝ Արաքսյա Մկրտումյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հրավիրել են, բայց ինքը մերժել է հրավերը։
Մենք հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր հրավերից հրաժարվելու պատճառը։ Տիկին Արաքսյան պատասխանեց․ «Որովհետև իրենք մեզ համար թշնամի են, որովհետև իմ տղան Շուշիում զոհվեց, դա ծախված պատերազմ էր, սրանք բոլորը գիտեին։ Իմ տղան շրջափակման մեջ էր ընկել, ինքն իրեն խփել էր»։
Զոհվածի մայրը պատմեց, որ իր որդին՝ Կարենը, 42 օր կռվել է։ «Իրենք ինձ համար մարդասպաններ են, ես դա կարող եմ ասել»,— շարունակեց զոհվածի մայրը։
Տիկին Արաքսյան Մեղրիից է, նա մեզ ասաց, որ իրեն միջոցառմանը մասնակցելու համար զանգել են քաղաքապետարանից։ «Մի միլիոն դոլար էլ տան՝ ես երբեք չեմ գնա այդ խնջույքին»,— բարկացած եզրափակեց 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի մայրը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ