Վանաձորում իրար «Էդմոն Մարուքյան» անվանելու համար մեծ վեճ է ծագել երիտասարդների միջև
Ինչպես տեղեկացնում են Վանաձորի մեր աղբյուրները, օրերս մեծ վեճ է եղել քաղաքում, որը կարելի է նաև քաղաքական կյանքի ցավալի հետևանքը համարել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ քաղաքում իրար հետ վեճ ունեցող երիտասարդները միմյանց անվանել են «Էդմոն Մարուքյան», որից հետո մեծ քաշքշուկ է սկսել։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ կողմերը ստիպված են եղել դիմել քաղաքում մեծ հարգանք վայելող անձանց, որոնց միջնորդությամբ էլ հարթվել է կոնֆլիկտը, բայց միայն այն բանից հետո, երբ դիմացինին «Էդմոն Մարուքյան» անվանած կողմը ներողություն է խնդրել, գրում է politik.am-ը։
Սա ըստ էության զավեշտ է և մյուս կողմից էլ կարծես ամենաօբյեկտիվ գնահատական է Նիկոլ Փաշինյանին «ազգակործան պատուհաս» համարող, իսկ հետո նույն Փաշինյանի ձեռքից դեսպանի պաշտոն վերցրած Էդմոն Մարուքյանի գործունեությանը։ Շատերը պարզապես չեն ուզում որևէ մեկի կողմից նույնացվել Էդմոն Մարուքյանի հետ։
Հ․Գ․ Հատկապես այս միջադեպից հետո, կարծում ենք, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր լեգիտիմ հիմքերն ունի իրեն Էդմոն Մարուքյանի հետ համեմատողներին դատի տալու համար։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ