Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Ժա­մա­նա­կին այդ հար­ցում ևս Հա­յաս­տա­նը հաղ­թող էր

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր հանրության մի հատվածը շարունակում է կարծել, թե պատերազմն ավարտվել է, ու իշխանությունների ներկայացրած խաղաղության դարաշրջանը շատ մոտ է: Իրականում պատերազմը երբեք չի էլ ավարտվել, և չնայած լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն վայրկյան նոր էսկալացիա չի սկսվի, մանավանդ որ հակառակորդը պարբերաբար այդպիսի ազդանշաններ է ուղարկում։ Իսկ այն, որ ներկայիս իրավիճակում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը ավելի հավանական է դառնում, դրան նպաստում է նաև առկա աշխարհաքաղաքական իրադրությունը։

Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը ելնում է միայն մաքսիմալիստական մոտեցումներից և չի խուսափում ցույց տալ, որ ոչ մի զիջման չի գնալու՝ հայտարարելով, թե ԼՂ հակամարտությունը լուծված է։ Իսկ այս պայմաններում խաղաղության պայմանագիրը, որի մասին խոսում է Բաքուն, ուղղակի ենթադրում է Արցախի հայաթափում և ՀՀ-ի նվաստացում։ Ինչո՞ւ է Բաքուն մինչև վերջ իր առավելապաշտական պայմանները պնդում, եթե, օրինակ՝ հնարավոր էր փնտրել փոխզիջումային տարբերակներ։ Խնդիրն այն է, որ Բաքուն ԼՂ հարցում Թուրքիայի լիակատար աջակցությունն է վայելում։ Մյուս կողմից էլ՝ փորձելով օգտվել ուկրաինական ճգնաժամի ընձեռած հնարավորությունից, երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է գլխավորապես Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների վրա, Ադրբեջանը ցանկանում է Արցախի հարցը լուծել իր պատկերացրածի շրջանակներում, որի համար պետք է լուծվի նաև ռուս խաղաղապահների հեռացման հարցը։

Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանը ճիգեր է գործադրում պարբերաբար սադրանքներ իրականացնել ու պախարակել խաղաղապահների գործողությունները, քանի որ դրա միջոցով ի տես աշխարհի ի ցույց է դրվում, որ խաղաղապահներն ի վիճակի չեն ապահովել արցախահայության անվտանգությունը, այսինքն՝ նրանց մնալն անիմաստ է դառնում։ Իսկ դրան կհետևի նաև ռուսական ազդեցության դուրս մղումը և թուրքական ազդեցության ամրապնդումը տարածաշրջանում։ Իր նպատակադրումներին հասնելու համար Ադրբեջանը գործի է դրել տեղեկատվական պատերազմի գործիքները, որը նախ և առաջ ենթադրում է հակառուսական ու հակահայկական ուժգին քարոզչություն։ Եվ այս ֆոնին պատահական լինել չեն կարող Ուկրաինայից հնչող այն հայտարարությունները, թե Ադրբեջանն Արցախում կարող է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ։ Հակառուսական քարոզչություն թույլ չտալու հետ կապված, որ ՌԴ տարածքում մի շարք ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներ ուղղակի արգելափակվել են։

Ընդ որում, շատ ուշագրավ է, որ Արցախում օրեր շարունակ հումանիտար ճգնաժամ ստեղծած ու մարդկանց առանց նվազագույն պայմանների թողած Ադրբեջանը հանկարծ սկսել է հումանիստական մոտեցում դրսևորել Ուկրաինայի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների համաձայն, մեծ քանակությամբ հումանիտար օգնություն են ուղարկել Ուկրաինային։ Բայց մի շարք հարցեր են ծագում կապված նրա հետ, թե արդյո՞ք հումանիտար օգնության անվան տակ նաև ռազմական օգնություն չի տրամադրվում Կիևի ռեժիմին։ Առավել ևս, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարեց, թե Ուկրաինային անվճար վառելիք կտրամադրի։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ այդ վառելիքը Ուկրաինան ռազմական նպատակներով չի օգտագործի։

Բացի դրանից, ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռները ոչ պատահականորեն Լվովի ինքնաթիռների վերանորոգման գործարանում էին, ու ոչ ոք չի կարող բացառել, որ դրանք ուկրաինական կողմը չի կարող օգտագործել։ Մեծ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունվարին Ալիևը այց կատարեց Ուկրաինա, որի առաքելություններից մեկն Ադրբեջանի պարենային անվտանգության հարցը լուծելու նպատակով այդ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության խնդիրն էր, ինչը տեղ գտավ նաև Ալիևի ու Զելենսկու ստորագրած վեցկետանոց հռչակագրում։ Արդյո՞ք Ալիևը չէր հաշվարկել, որ իրենց կողմից վարձակալվող հողերից, ամենայն հավանականությամբ, որևէ օգուտ չեն կարող ստանալ, քանի որ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման ֆոնին լրատվամիջոցներն արդեն ահազանգում էին մոտալուտ ռազմական բախման մասին։ Հազիվ թե: Հաշվի առնելով անկայունության հանգամանքը՝ տվյալ պահին Ուկրաինան ներդրողների համար կարող էր լինել ամենավերջին երկիրը, որտեղ կարելի էր գումար ներդնել հողերի վարձակալության տեսքով։

Ստացվում է, որ խնդիրն այլ է, և Ալիևն ուղղակի այդ քայլով Ուկրաինայի համար բացում է ֆինանսական աջակցության դուռը։ Մյուս կողմից էլ՝ զարմանալ պետք չէ, որ այս օրերին ուկրաինական լրատվամիջոցներում ու տելեգրամյան ալիքներում տեսանյութեր են տարածվում, որոնցում ցուցադրում են վարձկանների, որոնք իրենց անվանում են Ադրբեջանի քաղաքացիներ և հայտարարում, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։ Ահաբեկիչ վարձկանների արտահանման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն մասնագիտացել է, Արցախյան պատերազմը դա ցույց տվեց։ Միայն այսքանը բավարար է պնդելու, որ Ադրբեջանը ներգրավված է Ուկրաինայի շուրջ հակամարտության շրջանակներում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Սակայն Հայաստանը տեղեկատվական դաշտում քայլեր չի ձեռնարկում ադրբեջանական կողմի նենգ նպատակներն առավել ակնառու ի ցույց դնելու համար։

Դրա փոխարեն, ադրբեջանական լրատվամիջոցներն են զբաղված Հայաստանի մասին կեղծ տեղեկատվության տարածմամբ, իսկ մենք միայն պաշտպանվողի դերում ենք։ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե Հայաստանը ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներից սկսվեց ապատեղեկատվություն տարածվել, թե իբր հայկական կողմը իր ունեցած ՍՈւ 30-ները տրամադրել է Ռուսաստանին, Հայաստանի տարածքով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ռուսաստան Ուկրաինայի դեմ կռվելու նպատակով և այլն, որոնք թեպետ անհեթեթության աստիճան սուտ են, բայց դրանք հերքելու համար բավական ջանքեր են պահանջվում։

Ժամանակն է, որ ՀՀ-ն ևս անցնի տեղեկատվական ճիշտ ու համակարգված աշխատանքի, հատկապես, որ դրա համար ունի համապատասխան փաստական հիմքեր։ Ժամանակին այդ հարցում ևս Հայաստանը «կրող» էր, հասկացող մարդիկ կան, ամոթ չէ, կարելի է հարցնել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում