Զոհված զինծառայողի մորն առաջարկել են գումարի դիմաց մասնակցել Աննա Հակոբյանի խնջույքին
Politik.am-ը գրել է.
«Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել և հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։ Փաշինյանի տիկինն այս անգամ փաստի առաջ է կանգնել, քանի որ ծնողները համատարած մերժում են, իսկ ինքը պետք է կարողանա հանրությանն ապացուցել, որ զոհվածների մայրերը հաղթահարել են իրենց որդիների կորստի ցավը։ Այլ կերպ ասած՝ ուզում է ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, մայրե՛ր ջան, պատերազմի ժամանակ քանի զոհ, որ տվել ենք, անցած լինի, եկեք՝ երգենք, պարենք, ուրախանանք»: Վարչապետի տիկնոջ գրասենյակի աշխատակիցները ծնող են փնտրում, որպեսզի կարողանան պլանավորած խնջույքն իրագործել»,-այս մասին գրել էր yerkir.am լրատվականը։
Լուրի հրապարակումից ժամեր անց մեզ հետ կապ հաստատեց զոհված զինծառայողների ծնողներից մեկը, ով չցանկացավ, որպեսզի իր անձնական տվյալները հրապարակենք և տեղեկացրեց, որ իր ծանոթ ՔՊ-ականը ևս զանգել է իրեն և խնդրել մասնակցել առաջիկա խնջույքին․ «Ծանոթս, որ Փաշինյանի կուսակցության անդամ է զանգեց և խնդրեց մասնակցեմ մոտ օրերս կազմակերպվող խնջույքին, որին մասնակցելու է նաև Աննա Հակոբյանը։ Զանգահարողը նաև ասաց, որ կարող է օգնել գտնել մարդկանց, որոնք մեր փոխարեն կփակեն բանկին մեր 2000 դոլար պարտքը ու ավելացրեց, որ մեր ընտանիքի համար ամեն բան այլ կլինի, եթե վարչապետի ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ ունենանք։ Քանի որ ծանոթս էր՝ չվիրավորեցի, բայց պահանջեցի, որ այլսևս նման հարցերով չզանգահարի ինձ»,- ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ ինքը չի կարող պնդել, թե ով է նման հրահանգ տվել իր ծանոթին, բայց միանշանակ է, որ եղկելի ձև են գտել զոհերի ծնողներին իբր շահագրգռելու․ «Մենք այս երկրին տվել ենք մեր ամենաթանկ ունեցածը ու Աննա Հակոբյանի հետ քեֆի գնալով չէ, որ պետք է ուշադրության արժանանանք։ Մենք Աննա Հակոբյանից և իր ամուսնուց ոչինչ ստանալու կարիք չունենք, իրենք թող հեռանան դա կլինի լավագույն հարգանքը՝ ի հիշատակ մեր տղաների»,-ասաց զոհված զինծառայողի մայրը։
Փորձեցինք Աննա Հակոբյանի գրասենյակից ճշտել, թե ում է իրականում հանձնարարաված կազմակերպելու ծնողների հետ խնջույքը և արդյո՞ք զանգահարողները իրավասու են որևէ բան առաջարկել ծնողներին, սակայն նախկինում հայտնի որևէ հեռախոսահամարի միջոցով գրասենյակի հետ կապ հաստատել չհաջողվեց։
Հիշեցնենք, որ վերջերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց՝ կից գրելով, որ միջոցառում է կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհվածների ծնողների համար՝ չմանրամասնելով, թե ո՞ր պատերազմի ժամանակ զոհված հերոսների ծնողներն են եղել։ Դատելով նկարներից՝ նրանց մի մասն Ապրիլյան քառօրյայի ժամանակ ընկած տղաների մայրերն էին։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան