Պարեկների մեքենաները կպատվեն ճաղավանդակով․ ծախսվել է 21 մլն դրամ.168.am
ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենա է գնել, ընդհանուր՝ թվով 140 հատ: Այս մասին հայտնում է168․am-ը։
Նույն «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը նաև 21 միլիոն 700 հազար դրամի մեկ անձից գնում է կատարել՝ ինչպես այդ, այնպես էլ՝ այլ պարեկային մեքենաներում ճաղավանդակներ տեղադրելու համար։
Գնման պայմանագրի համաձայն՝ պարեկային մեքենաների հետնամասը պետք է ձևափոխվի և պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։
Տրանսպորտային մեքենաների երկրորդ շարքը պետք է ապահովված լինի ձերբակալված անձանց համար անհրաժեշտ մետաղական խցիկով, մեքենայի հետնամասը՝ ապակիները, տանիքը, պետք է պատված լինեն մետաղական ցանցով։
«Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը պատվիրել է 700 հատ մեքենայի ճաղավանդակ. միավորի գինը 31 հազար դրամ է։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան