Թագուհի Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը
ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Արցախյան
հակամարտության լուծման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել
է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Արցախից վերադառնալուց հետո մեր իրականացրած փաստահավաք աշխատանքների
հետքերով դիմել էի ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպաններին։ Դեսպանների
ուշադրությունն էի հրավիրել Արցախի Փառուխ համայնք Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ներխուժման վրա, տեղեկացրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ։
Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն
խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել
է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։
Դեսպաններին խնդրել էի հանրային գնահատականներ հնչեցնել և դատապարտել
Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և ձեռնարկել միջոցներ
Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու էթնիկ զտումները
կանխելու նպատակով։
ԵՄ դեսպանի անունից ստացել եմ պատասխան, համաձայն որի լուրջ
մտահոգությամբ հետևում են իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։
Հավաստիացնում են, որ լարված իրավիճակն իսկապես քննարկման առարկա է դառնում
ԵՄ հատուկ ներկայացուցիչների, նույնիսկ ԵԽ նախագահի հանդիպումներում,
Բաքվում և Երևանում իշխանությունների հետ զրույցներում։
Ինչպես նշել են պատասխան գրության մեջ, ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է
լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը բանակցությունների արդյունքում
համընդգրկուն և կայուն լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն, ցավոք,
իրավիճակը ո՛չ աշխարհում, ո՛չ էլ տարածաշրջանում բարենպաստ չէ
բանակցությունների համար»,- գրել է Թովմասյանը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան