Ընդդիմությունն ունի հստակ օրակարգ, գործողությունների ծրագիր, որը անշեղորեն կյանքի է կոչվելու. Սայաթ Շիրինյան
Սայաթ Շիրինյանը գրում է.
Ընդդիմությունը ունի հստակ օրակարգ, գործողությունների ծրագիր որը անշեղորեն կյանքի է կոչվելու։
Այս պահին մենք ոչ թե պետք է ընդդիմությանը շտապեցնենք, մղենք
չարդարացված գործողությունների կամ մեղադրենք, այլ պետք է օգնենք,
օժանդակենք, հնարավորինս աջակցենք, որպեսզի աշխարհաքաղաքական և
տարածաշրջանային իրավիճակից բխող ճիշտ պահին, պայքարը լինի առավել
կազմակերպված, նպատակային ու արդյունավետ։
Մերժում եմ բոլոր կարգի հոռետեսական, անկումային, հիասթափեցնող տրամադրությունները։
Մեր պայքարի ընկերները տարբերվում են իրենց մտավոր, մարդկային ու որակական հատկանիշներով։
Մեր հաղթանակի հիմքը, գրավականը, մարդկային հենց այդ որակնեն են լինելու։
Մենք ունենք պայքարելու անկոտրում կամք, հաղթանակի հասնելու
վճռականություն, մեր Աստվածային երկիրը թրքահպատակների ճիրաններից
ազատագրելու սուրբ պարտականություն։
Մենք հավատարիմ ենք Եռաբլուրում մեր սուրբ նահատակների շիրիմներին տրված
երդմանը՝ շարունակել նրանց անդավաճան, նվիրական պայքարը, ապացուցել, որ
իրենք նահատակվել են հանուն Հայաստանի և ոչ թե հանուն ոչնչի։
Սիրելի հայրենակից, մենք մտնում ենք պայքարի ամենավճռական ու պատասխանատու՝ հաղթանակի փուլ։
Այս պայքարը, մեկ օրվա պայքար չէ, մեզ սպասում է տևական, հետևողական ու անկոտրում պայքար։
Եվ ուրեմն՝ առանց տրտնջալու, դժգոհելու, անհարկի, չհիմնավորված,
չփաստարկված քննադատությունների, եկեք լծվենք հայրենիքի փրկության սուրբ
գործին։
Մեր պահանջն արդար է, պայքարն՝ անկասելի։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան