Ինչպե՞ս ՔՊ-ն կորզեց վեդեցիների ձայները
«Իրավունք» թերթը գրում է. «Վեդիում տեղի ունեցած ընտրություններում ձայների 56,2 տոկոսով հաղթեց ՔՊ-ն: Իսկ «Իմ հզոր համայնք» քաղաքական ուժը ստացավ ձայների 41,5 տոկոսը, անվավեր էր ձայների 2,3 տոկոսը: Սակայն այս ամենը նորություն է միայն ընթերցողների համար: Ընտրությունների հենց ընթացքից արդեն պարզ էր, թե ինչպիսին է լինելու վերջնարդյունքը, որովհետեւ Վեդի խոշորացված համայնքի մաս կազմող գյուղերում թեւածում էր ոչ թե ընտրական, այլ վախի մթնոլորտը:
Գյուղացիները տեսախցիկների առաջ խուսափում էին կարծիք հայտնել, բայց տեսախցիկներից այն կողմ գանգատվում ու վստահեցնում էին, որ ստիպված են ընտրում ՔՊ-ականներին: Շշուկներ էին պտտվում, որ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց ինչ-որ գույքահարկեր են «ջրվել», իսկ գյուղացու համար 20-60 հազար դրամը բավական լուրջ գումար է:
Շարքային գյուղացին չի էլ խորանում, որ սա իշխանության կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում է, ինչն անթույլատրելի է: Ոմանք էլ պնդում էին, որ դպրոցներից մինչեւ մանկապարտեզի աշխատողներ եւս խիստ ասված է, թե ում օգտին պիտի քվեարկեն: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ տեղի ունեցած «ազատ», «անկախ» եւ «թափանցիկ» ընտրությունների մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի