Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից Անկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով» Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին Բրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատը Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ Վրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՖրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le ParisienՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակիցԱնկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումներըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանինԲրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտաԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԸնտրակաշառք բաժանողները կեղտոտ խաղ են խաղում. ճիշտ այնպես, ինչպես խաղում էր ՊարագվայըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
Հայաստան

Մենք անկոտրում ենք, ոչ ոք չի կարող կոտրել մեր ոգին. ուսանողներն այցելել են ԱԹՍ-ներից վիրավորում ստացած զինծառայողներին

Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի և ԱՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանման նախաձեռնությամբ այցելել են մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վիրավորում ստացած, այժմ հոսպիտալում ապաքինվող ԱՀ ՊԲ զինծառայողներին։ Այս մասին հայտնել են Արցախի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում:

Նախքան հոսպիտալ այցելությունը՝ հոգեբանական կենտրոնում ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հոգեբան Վիտյա Յարամիշյանը ուսանողների հետ մասնագիտական խորհրդատվական հանդիպում ունեցավ՝ նշելով, որ անկախ մասնագիտությունից՝ այս օրերին երկուստեք կարևոր է մեր վիրավոր զինծառայողների կողքին գտնվելը, նրանց հետ զրուցելն ու միմյանց ուժ հաղորդելը։

Վիրավորում ստացած տղաներն այս օրերին հակառակորդի առաջին հարվածն իրենց վրա վերցրած հերոսներն են, ովքեր, թեկուզ վիրավոր, դարձյալ շտապում են առաջնագիծ մեկնելու, ասում են. «Միայն թե բժիշկները թույլ տան, հիմա էլ վեր կկենանք, գնանք՝ մեր գործը շարունակելու, մեր առաջնագիծը մեր տունն է, մենք այնտեղ պիտի լինենք, մենք ուրիշ գնալու տեղ չունենք, մենք պիտի պահենք մեր հայրենիքը…»։

Տղաներից Արտիկ Գրիգորյանը, վիրավոր վիճակում, կյանքը վտանգելով, փրկել է ԱԹՍ հարվածից վիրավորում ստացած, շարժվել չկարողացող վիրավոր զինընկերոջը՝ դուրս բերելով նրան։

Ի պատասխան հոգեբանների աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության՝ ժպտում են՝ ասելով. «Արդեն դիմադրողականություն ենք ձեռք բերել, 3-րդ անգամն ենք պատերազմական գործողությունների մասնակցում…»։

«Մենք անկոտրում ենք, ոչ ոք չի կարող կոտրել մեր ոգին։ Թշնամին կարող է մեր մարմինը վիրավորել, բայց մեր ոգին ու կամքը չի կարող կոտրել, դրանից ավելի ենք ամրանում, դառնում անկոտրում»,- ասում է Ադրբեջանի հարձակման հետեւանքով վիրավորում ստացած Վիտալին։

«Ես մի ասելիք ունեմ հանրությանը։ Առաջնագիծը պահող զինծառայողը թիկունքում պետք է զգա ամրություն։ Ասելիքս է, որ յուրաքանչյուր արցախցի ապրի Արցախում, որ ապրի Արցախը, երկիրը չհայաթափվի։ Եթե զինվորը կանգնած է առաջնագծում, թիկունքում էլ թող յուրաքանչյուրը կանգնի իր դիրքում իր գործով ու անելիքով»,- ասում է վիրավորում ստացած զինծառայող Հայկ Պետրոսյանը։

ԱրՊՀ ուսանողուհի Լաուրա Գրիգորյանը ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ու հավաստիացրել, որ երիտասարդությունը պատրաստ է մինչև վերջ կանգնելու և յուրաքանչյուրն իր ոլորտում պայքարելու հանուն Արցախում ապրելու և արարելու։

Պրակտիկ հոգեբան Ռուզաննա Մկրտչյանի խոսքով՝ այսպիսի այցելություններն ու փոխշփումները նախ մարդասիրական նշանակություն ունեն, ապա նաև՝ մասնագիտական։ Հետտրավմատիկ հոգեբանական խնդիրներ բացահայտելուց ու լուծելուց զատ շատ կարևոր է նաև ուսանողների համար մեր հերոս տղաների սխրանքի վերարժևորումը, կարևոր է և զինծառայողների, և հասարակության, և՛ ուսանողության համար։

ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանի խոսքով՝ ԱրՊՀ համագործակցությունը ԱՀ ՊԲ-ի հետ շարունակական է, և այդ գործակցության շրջանակում ԱրՊՀ-ն պատրաստակամ է իր ռեսուրսներն ի նպաստ ծառայեցնելու այն ուղղություններով, որտեղ կարիքը լինի։