Եթե Քարագլուխն անցնի Ադրբեջանի ձեռքը, Ասկերանում եւ շրջակա գյուղերում հնարավոր չի լինի մնալ. Սլավիկ Առուշանյան
Քարագլուխը իշխող բարձունք է, եթե այն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի ձեռքը, Ասկերանում եւ շրջակա գյուղերում հնարավոր չի լինի մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի հիմնադիր, ԼՂՀ նախկին պատգամավոր Սլավիկ Առուշանյանը։
«Հստակ տեղեկություն չունեմ, թե ինչ վիճակ է հիմա Փառուխում։ Կարող եմ ասել, որ Քարագլուխ բարձունքը հիմնականում մեր վերահսկողության տակ է։ Քարագլուխը դեռեւս միջնադարից կարեւոր ստրագետիական կետ է եղել արաբական արշավանքներ դեմ պայքարում։ Հիմա էլ իր նշանակությունը չի կորցրել, իշխող բարձունք է, եթե այն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի ձեռքը, Ասկերանում եւ շրջակա գյուղերում հնարավոր չի լինի մնալ»,– ասաց Սլավիկ Առուշանյանը։
Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական ստորաբաժանումները այս գիշեր կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա եւ կիրառել ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։
Ըստ ՊԲ–ի՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի եւ Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տեւած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, եւ հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ