Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

«3000 հոգին մի հոգու մոտ չի՛ գնում, մի հոգին պետք է գա 3000 հոգու մոտ. 2 օր ժամանակ ենք տալիս Գնել Սանոսյանին». Ծովագյուղցի

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնք երեկ կեսօրից փակել էին Երևան-Սևան մայրուղին, մինչև լուսադեմ՝ 4։30, մնացել են այնտեղ՝ սպասելով, որ Կառավարությունից կարձագանքեն իրենց բողոքին։

Նրանք դեմ են համայնքների խոշորացմանը և Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն: Գյուղացիներն իրենց բողոքի ձայնը բարձրացրել էին դեռ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները բոյկոտելով՝ 2 գյուղից որևէ ընտրող չէր գնացել ընտրատեղամաս։

Նրանք պնդում էին, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իրենց խոստացել էր, անգամ երդվել էր, որ Ծովագյուղն ու Սեմյոնովկան չեն ընդգրկվելու Սևան խոշորացված համայնքի կազմում, այլ փնջային տարբերակով միանալու են իրար և հիմա պահանջում են, որ նախկին մարզպետ, այսօր նախարար Սանոսյան անձամբ գնա մարզ և հանդիպի երկու բնակավայրի բնակիչներին։

Գնել Սանոսյանն այդպես էլ չգնաց ճանապարհը փակած գոյւղացիների հետ հանդիպելու, փոխարենը Ազգային ժողովում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կոչով դիմեց ճանապարհը փակած գյուղացիներին։ 

«Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին կխնդրեմ ճանապարհը բացեն, գնան իրենց աշխատանքին։ Մենք առավոտ, երբ իմացանք այդ մտադրության մասին, այդ պահից սկսած իրենց առաջարկել ենք հետևյալը։

Հաշվի առնելով, որ դա ճանապարհին քննարկելու նյութ չէ, առաջարկել ենք ստեղծել աշխատանքային խումբ, կուզեն՝ մենք կգնանք գյուղ, կուզեն՝ մարզպետարանում, կուզեն՝ Երևանում, ցանկացած տեղ հանդիպել, քննարկել։

Իրենց հիմնական դժգոհությունն ինչից է և նաև ինչու են ինձանից բողոքում։ Ասում են՝ երբ ես մարզպետ էի, իրենք պետք է միայն Սեմյոնովկային միանային, բայց հետո դարձա նախարար, իրենք միացան Սևանին, բայց դա իմ անձով պայմանավորված չի ու պաշտոնով էլ պայմանավորված չի։

Տեղի է ունեցել խոշորացման գործընթաց, միավորման տարբեր փնջեր են քննարկվել և բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱԺ-ի գործընկերների հետ քննարկումների արդյունքում հանգել ենք այն մտքին, որ գնում ենք ավելի խոշոր միավորումների, այն է՝ գրեթե սովետական շրջանները ստեղծելու տարբերակը, դրա համար փոխվել է իրենց տարբերակը և միավորվել են Սևան համայնքի հետ, բայց այդպես եղել է ամբողջ հանրապետությունում, որևէ առանձնահատուկ դրսևորում չկա, ինչ ուղղությամբ վարվել ենք այլ տեղերում, այնպես էլ վարվել ենք Ծովագյուղում, այդ տարբերությունը դրանից է, որ հետո որոշում կայացվեց ավելի խոշոր միավորումներ ստեղծել։ Նորից եմ խնդրում իրենք ճանապարհը բացեն և գնան իրենց աշխատանքներին․․․,- ասաց Սանոսյանը ապա հավելեց,- Կառավարությունը կարծում է, որ այդ տարբերակը փոխելու կարիք ու անհրաժեշտություն չկա, ելնելով նաև նրանից, որ այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ այս խոշոր միավորներն արդեն իսկ իրենց արդարացնում են, նաև այդ խոշոր միավորներից եկող սուբվենցիոն հայտերն են դա ցույց տալիս։ Ինչ վերաբերում է Ծովագյուղի մեր հայրենակիցների այն մտահոգությանը, որ իրենց գումարները կարող են ծախսվել Սևանում, ոչ իրենց մոտ՝ արդարացված մտահոգություն չի, որովհետև ես կարող եմ պատասխանատու կերպով ասել, որ այն բոլոր գումարները, որ վերջին տարիներին ծախսվել են Ծովագյուղում, հիմա նորից կծախսվեն, բայց ավելի շատ, որովհետև իրենց խոշորացման արդյունքներում իրենց հնարավորություններն ավելացել են․․․»։

168.am-ն այսօր կապ հաստատեց Ծովագյուղի բնակիչներից մեկի հետ, որը ևս երեկվա բողոքի ակցիային մասնակցել էր, իր համերկրացիների հետ փակել էր ճանապարհն ու պահանջում էր Գնել Սանոսյանին։

Ճանապարհն այսօր արդեն բացել են, մեզ հետ զրույցում ասաց ծովագյուղցին, բայց ոչ թե պաշտոնյաների խնդրանքով կամ հորդորով, այլ ճանապարհը փակելու պատճառով կուտակված հարյուրավոր մեքենաներում գտնվող մարդկանց համար։ Ինչ վերաբերում է իրենց գործողություններին, մեր զրուցակիցը փոխանցեց իրենց պայմանը, որ Կառավարությանը 2 օր ժամանակ են տվել, որպեսզի իրենց խնդրին լուծում տան․

«Մի քանի հոգի եկան-գնացին, չգիտեմ էլ, թե ինչ պաշտոններ էին զբաղեցնում, բայց ոչ թե իրենց խաթր է բացվել ճանապարհը, այլ խցանման մեջ գտնվող ժողովրդի համար։ 2 օր ժամանակ ենք տալիս, որ Գնել Սանոսյանը գա ու մեր հարցին լուծում տա։ Եթե մեր հարցին լուծում չտան, այս նույն ակցիան 5 օրը մեկ, 10 օրը մեկ լինելու է, կուզեն՝ կուզեն, չե՛ն ուզի՝ իրենք գիտեն․․․ Մենք ոչ մի ձև չենք համաձայնվելու մնալ Սևան խոշորացված համայնքի կազմում։ Այսօր մարտի 24-ն է, այսօր՝ 1, վաղը՝ 2, 27-ին սպասում ենք կոնկրետ պատասխանի, որից հետո կանցնենք մեր գործողություններին․․․ Հաստատ մեր գործողությունները լինելու են, ու նույն վիճակն է առաջանալու»։

 Դիտարկմանը, որ Գնել Սանոսյանն առաջարկել է՝ բնակիչները խումբ ձևավորեն և հանդիպեն իրենց հետ, տեղն էլ թող բնակիչները որոշեն, Ծովագյուղի բնակիչն այսպես արձագանքեց․

«3000 հոգին մի հոգու մոտ չի՛ գնում, մի հոգին պետք է գա 3000 հոգու մոտ․․․»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս և քվեարկել` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշման դեմ։

Դեռ տարեսկզբին Ծովագյուղի համայնքապետի պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ասել էր, թե Կառավարությունից հայտնել են, որ տարբերակ են փնտրում, որպեսզի կարողանան օրենքի սահմաններում հարցին լուծում տալ, և, որ այդ քննարկումներին ակտիվ մասնակցություն ունի Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նույն օրը 168.am-ը կապ էր հաստատել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մամուլի խոսնակի հետ։ Հարցին՝ արդյոք նման քննարկումներ ընթանո՞ւմ են, նա պատասխանել էր․

«Ես խոսեցի նախարարի հետ, որևէ այլընտրանքային լուծում իրենց համար չի քննարկվում։ Վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Ծովագյուղը և Սեմյոնովկան համարվում են խոշորացված համայնք, ներառված են Սևան խոշորացված համայնքում, և որևէ այլընտրանքային լուծում, տարբերակ չի քննարկվում»։