Հակառուս գործիչը՝ ԱԳ նախարարի տեղակա՞լ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ՌԴ-ում ոչ պոպուլյար անձանց կարեւոր պաշտոններ է բաժանում: 3 ամիս առաջ Փաշինյանին հաջողվեց մեծ դժվարությամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել տարած-հետ բերած նախկին Պնախարար Վաղարշակ Հարությունյանին: Վերջինս ստիպված էր հարցազրույցներում բացահայտ քծնել ռուսներին, ինչը, սակայն, չբարձրացրեց նրա հեղինակությունը ՌԴ պաշտոնական շրջանակներում:
Դիվանագիտական շրջանակներում այժմ մի նոր՝ ոչ պոպուլյար նշանակման մասին են խոսում: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, որը հայտնի է արեւմտամետ կողմնորոշմամբ, նշանակվելու է ՀՀ արտգործնախարարի տեղակալ եւ համակարգելու է ՌԴ, ԱՊՀ եւ ԵԱՏՄ ուղղությունները։ Հավանաբար, զբաղվելու է խաղաղության պայմանագրով: Այդ պաշտոնում նա, ըստ մեր աղբյուրների, փոխարինելու է ԱԳ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանին: «Այս պահին ծրագիրը դա է»,- ասում է մեր աղբյուրը:
Հիշեցնենք․ Բիյագովն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոյանի կնոջ ազգականն է եւ մինչեւ հեղափոխությունը ղեկավարել է ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը: 2019-ին ՀԱՊԿ-ում նշանակվել է ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ, իսկ 2021 թ․ հոկտեմբերի 21-ին ընտրվել ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ: Ասում են՝ կազմակերպությունում Բիյագովին տանել չեն կարող ակնհայտ ռուսատյաց հայացքների պատճառով: 2019-ին, երբ Փաշինյանը նրան գործուղեց ՀԱՊԿ, ռուսական մամուլը գրեց, որ Հայաստանի իշխանությունն իրական ռուսաֆոբների է ուղարկում ՌԴ: Բիյագովն արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի, երկար տարիներ աշխատել է Գերմանիայում, Ռումինիայում, 2010-2014 թթ․ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության 1-ին քարտուղարն է եղել, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության ԱՄՆ եւ Կանադայի բաժնի առաջին քարտուղարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...