Ապրիլին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր. Գագիկ Սուրենյան
Հայաստանի Հանրապետությունում ապրիլին օդի ջերմաստիճանը, նախնական տվյալներով, կանխատեսվում է, որ կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմային մոտ և մի փոքր պակաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Անդրադառնալով վերջին շաբաթում մեր հանրապետությունում դիտված եղանակակլիմայական պայմաններին՝ մասնագետը նշեց, որ չնայած դրանք կանխատեսված էին, բայց, այնուամենայնիվ, դրանք մասնագետներին անակնկալի են բերել: «Այն, ինչ մենք ունեցանք, աննախադեպ էր մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Տարվա այս ժամանակահատվածում՝ մարտի կեսերին, հանրապետության տարածքում և, հատկապես, Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում, որոնք համարվում են մեր հանրապետության ամենատաք հատվածները, մենք երկու օրում ունեցանք բնակավայրեր, որտեղ ձյան ծածկը հասավ մինչև մեկ մետրի, իսկ հանրապետության լեռնային գոտիներում դիտված աննախադեպ բուքը առանձին հատվածներում առաջացրեց վեց մետրի հասնող ձյան կուտակումներ»,- նշեց Գագիկ Սուրենյանը:
Նա շեշտեց, որ մարտի երրորդ տասնօրյակում նման եղանակակլիմայական պայմանները աննախադեպ էին ողջ օդերևութաբանական պատմության մեջ: Եվ հավելեց, որ առատ ձյան առկայությունը դրական մեծ ազդեցություն կթողնի գյուղատնտեսության, ջրամբարների և գետերում կայուն հոսքի ձևավորման վրա: Մասնագետը մանրամասնեց, որ եղանակային նման իրավիճակը հիմնականում պայմանավորված էր Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների և, մյուս կողմից, Միջերկրական ծովից եկող արևադարձային խոնավ տաք օդային հոսանքների բախմամբ: Դրանք բախվել են հենց մեր հանրապետության տարածքում և առաջացրել հզոր մթնոլորտային ճակատ ,ինչի հետևանքով դիտվեցին նման ինտենսիվության առատ ձյան տեղումներ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը