Գործադիրի մանր ու միջին կալիբրի պաշտոնյաները քամահրանքով, «մատների արանքով» են վերաբերվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Ազգային ժողովի հերթական նիստում ակնհայտ դարձավ, թե ինչպես են գործադիրի մանր ու միջին կալիբրի պաշտոնյաները քամահրանքով, «մատների արանքով» վերաբերվում պետության թիվ մեկ քաղաքական մարմնին՝ օրենսդիրին, որի առջեւ սահմանադրորեն իրենք պետք է հաշվետու լինեն։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը պետք է զեկույցով հանդես գար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, սակայն երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարդաց նրա անունը եւ արձագանք չստացավ, զարմացած հարցրեց․ «Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»։
Ապա նայելով քարտուղարության կողմը՝ փրփրեց․ «Քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության գործընկերներից, հայտարարում եմ 20 րոպե ընդմիջում եւ քարտուղարությանը հանձնարարում՝ անմիջապես կապվել կառավարության հետ եւ ասել, որ արագ գան»։ Մինչ այդ էլ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, պարզվեց, չի եկել խորհրդարան, ինչի առիթով Ռուբինյանը կրկին նեղսրտեց․ «Լավ չէ։ Քարտուղարությանը խնդրում եմ հետեւել, որ մեր գործընկերները ժամանակին հասնեն»։
Ավելի ուշ Խաչատրյանը հայտնվեց, եւ նախարարությունից մեզ ասացին, որ այդ նույն ժամին փոխնախարարը կոմիտեի նիստի էր մասնակցում՝ տեխնիկապես հնարավոր չէր ժամանակին ԱԺ ներկայանալ։ Մի բան ակնհայտ է, որ ինչպես գործադիրի ղեկավարն է պատգամավորներին դիտարկում որպես կառավարության որոշումները դակող մարմին, այնպես էլ նրա ենթականերն են իմիջիայլոց վերաբերվում պատգամավորներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա