Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է Դոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա «Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ Մակրոնը ժամանել է Սիրիա Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետ Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերը Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են

Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել էԴոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառՄակրոնը ժամանել է ՍիրիաՄարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետՆերկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխություններըԳ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգիՀայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերըԳագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգիԱրմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներումԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել ենԳեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՀորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել էՍևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով «Ազատության տարաներ». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստելՍպասվում է կարճատեւ անձրեւՀայաստանի համայնքների միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանըԱյս գիշեր եւս Ուկրաինան եւ Ռուսաստանը հարվածել են իրարԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՖրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le ParisienՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակիցԱնկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումներըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանինԲրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտաԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԸնտրակաշառք բաժանողները կեղտոտ խաղ են խաղում. ճիշտ այնպես, ինչպես խաղում էր ՊարագվայըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Հայաստան

Կոնյակի եւ գինու հայկական արտադրողները կարող են հարյուր միլիոնավոր դոլարներ կորցնել

Ռուս-ուկրաինական հակամարտությունը ծանր հարված է հասցրել նաեւ Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես՝ ալկոհոլային արտադրանք արտահանողներին։

Երկարատեւ ճգնաժամի դեպքում եւ, հաշվի առնելով կոնյակի եւ գինիների արտադրության ու արտահանման ցուցանիշները, խոսքը կարող է հարյուր միլիոնավոր դոլարի վնասի մասին լինել։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2021 թվականի հունվար-դեկտեմբերին կոնյակի արտադրության ծավալը 122.7 մլրդ դրամ է կազմել, ծավալը՝ 46.7 մլն լիտր։ Արտահանումը կազմել է 229.7 մլն դոլար (49 մլն լիտր)։ Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը եւ Ուկրաինան։ Արտահանման մյուս ուղղություններն են Գերմանիան, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Իրաքը, Ղազախստանը, Չինաստանը, Վրաստանը եւ այլն

Խաղողի գինիների արտադրության ծավալը 14.5 մլրդ դրամ է կազմել, ծավալը՝ 13.1 մլն լիտր։ Արտահանումը կազմել է 11.5 մլն դոլար (3 մլն լիտր)։ Արտահանման հիմնական ուղղություններն ենՌուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Բելգիան, Գերմանիան։ Արտահանման այլ ուղղություններ են Իսրայելը, Իտալիան, Կանադան, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան եւ այլն:

Ավելի վաղ Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կոնյակի և գինու արտահանումը Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան ամբողջությամբ դադարեցվել է:

Նրա խոսքով՝ հայկական կոնյակի արտահանման մեջ այս չորս երկրների մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը (դրա մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը), իսկ գինու մասնաբաժինը` 75-80 տոկոս:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 2020 թվականին Հայաստանից արտահանված կոնյակի ավելի քան 85 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, բացի այդ, կոնյակն արտահանվում է նաեւ աշխարհի 40-ից ավել երկրներ։

Ռուսաստանին բաժին է ընկել նաեւ 2020 թվականին արտահանված խաղողի գինու մոտ 70 տոկոսը, բացի այդ, գինին արտահանվում է աշխարհի ավելի քան 30 երկիր։

2021 թվականի արտահանման պաշտոնական տվյալները ըստ երկրների դեռ չեն հրապարակվել։

Պատճառ է դարձել ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքներով առաջացած ճգնաժամը, վճարումների հետ կապված խնդիրները, ազգային արժույթների արժեզրկումը, անորոշությունը։

Ստացվում է, որ տարեկան կտրվածքով կոնյակի արտահանման դադարեցումից վնասները կարող են գերազանցել 200 մլն դոլարը, իսկ գինու արտահանման դադարեցումից՝ ավելի քան 9 մլն դոլարը։

Ըստ կանխատեսումների՝ տեւական ճգնաժամի դեպքում (եւս երկու-երեք շաբաթ) կոնյակի եւ գինու հայկական արտադրողների կորուստները կարող են 50 տոկոսի հասնել։ Այդ դեպքում կոնյակ արտադրողների վնասները տարեկան կտրվածքով կարող են գերազանցել 127 մլն դոլարը, իսկ գինեգործներինը՝ 15 մլն դոլարը։