Ռոման Տրոցենկոն, որի անունը կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ՝ սկանդալի կենտրոնում
«Փաստց օրաթերթը գրում է
«Ռուսաստանյան տեղեկատվական հարթակների փոխանցմամբ, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն հերթական անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել Ռուսաստանում: Խոսքը նույն Տրոցենկոյի մասին է, որի անունը կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ առնչվող մութ պատմությունների հետ: Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի՝ Հայաստանի կառավարության հետ ձեռք բերված կասկածելի համաձայնության արդյունքում կոմբինատի՝ արգելանքի դրված բաժնետոմսերը դատարանը հանել էր արգելանքից, որից հետո արագորեն դրանք ձեռք էր բերել Տրոցենկոյի ղեկավարած ընկերությունը, ապա բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը:
Այս անգամ Տրոցենկոյի անունը շրջանառվում է քիմիական արդյունաբերության ոլորտում հայտնի՝ նատրիումի սուլֆատի արտադրությամբ զբաղվող «Кучуксульфат» խոշոր ձեռնարկությունը խլելու գործընթացի մեջ։ Ռուսական լրատվական հարթակների տեղեկություններով, ներկայումս այս գործարանի համար լուրջ «պատերազմ» է ընթանում, և կողմերը միջոցների առջև խտրականություն չեն դնում: Ի դեպ, թե՛ նախկին գործարքների, թե՛ Տրոցենկոյի հետ կապված պատմությունների առումով հիշատակվում են նաև տարբեր պաշտոնյաների անուններ՝ որպես կոռուպցիոն գործարքների օրինակներ: Նշվում է, որ գործարանի սեփականության համար պայքարի ճանապարհին շուրջ 1251 աշխատող ունեցող ձեռնարկության աշխատանքը հիմա փորձ է արվում խոչընդոտել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...