Փաշինյանի նվերը՝ Առուշանյանի դատավորին․ մայրը դարձել է դպրոցի տնօրեն
Դատավոր Գնել Սարգսյանը, որը ամեն գնով կալանքի տակ պահեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, կարող է շարունակել նույն տեմպով, մայրը պաշտոն է ստացել։ Այս մասին գրում է գրում է «Հրապարակը»:
«Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն է նշանակվել Ալիտա Գասպարյանը։ Ընտրությունը տեղի է ունենում երեք փուլով՝ ուսուցիչներ, ծնողական խորհուրդ, մարզպետարան։
Ըստ տեղեկությունների, Ալիտա Գասպարյանը միայն վեջին փուլում է անցել։
Նշենք, որ Ալիտա Գասպարյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Գնել Գասպարյանի մայրն է։ Գնել Գասպարյանի վարույթում քննվող աղմկահարույց գործը, որը նրան հայտնի դարձրեց, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործն է։ Գնել Գասպարյանը հրաժարվեց փոխել Առուշանյանի խափանման միջոց կալանքը, անգամ այն ժամանակ, երբ նրա դեմ միակ ցուցմունք տված անձը հայտարարեց, որ ցուցմունքը կեղծ է և այն տվել է ճնշման արդյունքում։
Դեռ այն ժամանակ, երբ 33-ամյա դատավորը կալանքի տակ պահեց Առուշ Առուշանյանին այսպիսի ակնհայտ անհասկանալի կերպով, իրավական համայնքի ներկայացուցիչների մի մասը նշեցին, որ նա գնում է արմենդանիելաական ճանապարհով, մի մասն էլ կասկածներ հնչեցին, որ ինչ-որ ակնկալիք ունի վերադասից, օրինակ՝ տեղափոխվել Երևան կամ ազգուտակի համար ընդառաջումների հնարավորություններ ստեղծել։
Հիշեցնենք, օրինակ, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի հայրը նշանակվեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:Այնպես որ, Գնել Գասպարյանի մուրճի հարվածն իր արդյունքը տվեց, մայրն արդեն դպրոցի տնօրեն է»,-գրել է կայքը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...