Ինչքան հմուտ, բանիմաց մասնագետ կա, աշխատանքից ազատել են, պատահական մարդկանց աշխատանքի են ընդունել. Ռաֆիկ Անդրեասյան
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար, այժմ «Իմ հզոր համայնք» կուսակցությունով առաջադրված Ռաֆիկ Անդրեասյանը վստահ է, որ այս ընտրություններում եւս հաղթելու է իրենց քաղաքական ուժը:
«Ճիշտ է, հիմա ճնշումներ լինում են քաղաքացիների վրա, որը ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա, բայց մարդիկ արդեն հասկացել են` որը որից հետո է: Մենք արդեն քարոզարշավը սկսել ենք, նորմալ, բացատրական աշխատանքներ ենք տանում քաղաքացիների հետ, իսկ իրենց կողմից իրականացվում են ճնշումներ, սուտ խոստումներ: Օրինակ իրենք մեծ քանակով աշխատատեղեր են խոստանում, բայց ժողովուրդը պետք է հաշվի առնի, որ սրանք ինչ-որ խոստանում են, սուտ է: Համայնքները խոշորացվում են, բնականաբար, աշխատատեղերը պետք է կրճատվեն, իրենք ինչքան հմուտ, բանիմաց մասնագետ կա, աշխատանքից ազատել են, պատահական մարդկանց աշխատանքի են ընդունել »,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը:
Ռաֆիկ Անդրեասյանը նշեց, որ իրենք ամենօրյա ռեժիմով քարոզարշավ են իրականացնում, դրանք շատ մարդաշատ չեն անցնում, քանի որ գոյւղատնտեսական աշխատանքների սեզոն է այս պահին եւ մարդիկ այդ աշխատանքներով են զբաղված:
Նշենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացվող համայնքում մարտի 27-ին նշանակված է ՏԻՄ ընտրություն, և արդեն 3 օր է՝ ինչ մեկնարկել է քարոզարշավը։
Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 2 քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ