Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, հունվարից ապօրինի կարգով համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ։ Որոշել է մինչեւ ընտրություններն ազատվել նրանցից, յուրայինների նշանակել, որ ընտրություններին աշխատեն իր համար։ Սարգսյանը ստուգումներ է սկսել թիվ 1, 2, 3 մանկապարտեզնեում, ապա մեկօրյա կեղծ ստուգումների արդյունքում նկատողություն տվել, իսկ երեկ էլ 2 տնօրեններին մեյլով ծանուցել է, որ ազատված են աշխատանքից։
Թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Վարդուհի Հարությունյանը պատմեց, որ փետրվարի 14-ին Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ ձեւավորված հանձնաժողովն անակնկալ այցելել է մանկապարտեզ եւ հայտարարել ստուգումներ անելու մասին․ «Չգիտես ինչպես` 1 օրում, 2 ժամ իրականացրած ստուգումների արդյունքում ինձ երկու նկատողություն տվեցին, իսկ այսօր մեյլիս ծանուցում է եկել, որ ազատված եմ աշխատանքից»։
Նրա խոսքով, նկատողության «հիմք» է հանդիսացել աշխատանքային պայմանագրերի ոչ պատշաճ ձեւը, սակայն ինքը բացատրություն է գրել, որ փաստաթղթային այդ ձեւն իրեն տրամադրել են 2017-ին՝ համայնքապետարանից։ Ավելին` անցած տարիներին աուդիտ են արել, սակայն դա նկատողության հիմք չի հանդիսացել։
Տնօրենը չգիտի իր ազատման իրական պատճառը, վստահեցնում է, որ քաղաքական որեւէ թիմի չի հարում։ Սակայն չի պատրաստվում հանգիստ հեռանալ․ «Ինձ հարյուրից ավելի երեխաներ են վստահել, ես նրանց չեմ կարող թողնել, սպասում եմ, մինչեւ գան, տեսնեմ, թե ում եմ հանձնում այս պաշտոնը»։ Ապա Հարությունյանը կվիճարկի Սարգսյանի որոշումը, քանի որ այն համարում է ապօրինի։ Ի դեպ, նրա տեղեկացմամբ` ինքն ու 2-րդ մանկապարտեզի տնօրենն ազատվել են, սակայն երրորդի տնօրենին, որին նույնպես նկատողություններ էին տվել, երեկվա դրությամբ դեռ չէին ազատել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ