Հայկ Մարությանն ընդհատակ է անցել. նրա գրասենյակն ընդամենը մեկ ամիս անց փակվե՞լ է
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությունն ընդհատակ է անցել, դեռևս չի կողմնորոշվում իր հետագա գործունեության հարցում:
Դեռևս հունվար ամսվա սկզբին «մեծ շուքով» հայտարարվեց Հայկ Մարությանի գրասենյակի բացման մասին, նշված էր նաև հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե, որի միջոցով լրագրողները կարող էին կապ հաստատել նրա գրասենյակ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Սակայն բացվելուց ընդամենը մեկ ամիս անց նախկին քաղաքապետի գրասենյակը կարծես այլևս չի գործում, այսպես ասած՝ «դեռ չբացված՝ փակվել է»:
«Փաստինֆո»-ն հունվարի 22-ին գրավոր հարցում է ուղարկել Մարությանի գրասենյակ՝ պարզելու, քաղաքապետի պաշտոնը վայր դնելուց հետո ի՞նչ գործունեություն է ծավալելու Մարությանը, արդյո՞ք պատրաստվում է քաղաքական դաշտ մտնել և հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր էինք բարձրացրել: Սակայն մինչ օրս հարցերը մնացել են անպատասխան, եթե սկզբում Մարությանի գրասենյակից վստահեցնում էին, թե «շուտով կպատասխանենք», իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում Մարությանի գրասենյակի հեռախոսահամարն արդեն ընդհանրապես անհասանելի են դարձել:
Այս ամենից, թերևս, կարող ենք եզրակացնել, որ նախկին քաղաքապետը դեռեւս չի կողմնորոշվել քաղաքականություն մտնում է, թե ոչ, որ դաշտում է գործելու, քաղաքական հովանավորների փնտրտուքները շարունակվում են։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ