Կանանց պարի գաղտնիքները
Կանանց պարային շարժումներից առավել գրավիչ են կոնքերով շարժումները՝ պարզել են հոգեբանները։ Նաեւ հրապուրիչ են թվում ոչ համաչափ շարժումները եւ ռիթմի զգացողությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Շարժումների գրավչությունը գնահատել են 200 տղամարդ եւ կին, որպես պարուհիներ հանդես են եկել 39 երիտասարդ կանայք։ Հիմնվելով նրանց շարժումների վրա, հատուկ motion capture տեխնոլոգիայի օգնությամբ, ստեղծվել են անդեմ եռաչափ մոդելներ։
Հետազոտության մասնակիցները պետք է գնահատեին 15 վայրկյան տեւողությամբ պարային հոլովակները 1-7 սանդղակով։ Ամենից շատ միավորներ ստացել են այն պարերը, որտեղ կանայք թափահարում են կոնքերը եւ ձեռքերով ոչ համաչափ շարժումներ են անում։ Այդպիսի շարժումների ավելցուկը կամ պակասը բնութագրվում էր որպես անփորձություն։
Ըստ քննադատների՝ հետազոտության թերությունը այն է, որ մասնակիցները եղել են միայն արեւմտյան մշակույթի ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ, զուգընկեր գտնելու հարցում պարի դերի նշանակության վերաբերյալ հետազոտությունների մի ամբողջ շարքի հետ է կապվում նաեւ այս հետազոտությունը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել