Պոտապի եւ Նաստիայի հարաբերությունները ճգնաժամում են
Արտիստները պատմել են իրենց միջեւ վիճաբանությունների մասին։ Նրանց խոսքերով՝ իրենք շատ շուտ հաշտվում են եւ հիշաչար չեն։ Պոտապը եւ Նաստյան նաեւ խոստովանել են, որ երկրպագուների ոգեշնչմամբ են նոր երգեր ստեղծում։
Անցյալ տարի Պոտապ եւ Նաստյա դուետը նշեց իր ստեղծագործական հոբելյանը՝ համատեղ գործունեության տաս տարին։ Այնուամենայնիվ, նրանք լի էն էներգիայով եւ ստեղծագործական նոր մտահղացումներով։ Վերջերս տված հարցազրույցում Պոտապը եւ Նաստյան պատմել են, թե ինչպես է իրենց հաջողվում պահպանել լավ հարաբերությունները այսքան տարիների ընթացքում։ Նրանք խոստովանել են, որ նույնիսկ իրենց մոտ վեճեր լինում են, սակայն երկուսն էլ «խռովկան» չեն։
«Երբ հարաբերություններում՝ ինչպես ընտանեկան, այնպես էլ՝ ստեղծագործական, ինչ որ մի բան սառում է, ապա երկուսն էլ մեղավոր են։ Ես վեճերի ժամանակ չունեմ, ես շատ արագ հաշտվում եմ։ Նաստյան էլ է այդպիսին։ Մենք բազմիցս ասել ենք, որ մեր դուետը սպառել է իրեն, բայց մարդիկ, որ տարիներով լսում են մեր երգերը եւ գալիս են համերգներին, մեզ հույս են ներշնչում եւ մենք շարունակում ենք միասին առաջ շարժվել», ասել է Պոտապը։
Իր հերթին Նաստյա Կամենսկիխը նշել է, որ ստեղծագործական դուետը, ինչպես եւ ցանկացած միջանձնային հարաբերություն, կարող է տարբեր փուլեր ապրել։ Երգչուհին խոստովանում է, որ տաս տարվա համատեղ աշխատանքի ընթացքում Պոտապի հետ նրանք բազմաթիվ խնդիրների են բախվել։ Այնուամենայնիվ, արտիստները չեն բաժանվել, ինչպես հաճախ լինում է շոու բիզնեսում։
Հիշեցնենք, որ Նաստյան վերջերս ոտքի երրորդ վիրահատությունն է տարել։ Նա երկար ժամանակ վերականգնվում էր անցյալ ամռանը պառաշյուտից ցատկելու անհաջող փորձից հետո։ Նաստյայի երկրպագուները հավատում են, որ նա շուտով լրիվ կառողջանա եւ նորից կպարի։ Չնայած այս ամենին, Նաստյան շարունակում է լավատես մնալ։ Ինչպես ինքն է ասում՝ իր մոտ կյանքի նոր փուլ է սկսվել։
Ի դեպ, դուետի շատ երկրպագուներ նշում են, որ վերջերս Պոտապը շատ է փոխվել։ Արտիստը զգալի նիհարել է։ Ներկա պահին Պոտապը հատուկ սննդակարգերի եւ սպորտի օգնությամբ կարողանում է պահպանել կազմվածքը։ «Պետք է պատասխանատվությամբ մոտենալ առողջությանը, լինել ակտիվ, չուտել ինչ պատահի», – ասել է ռեփերը «Теленеделя» պարբերականի հետ զրույցում։
Top-News.am


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել