Ջորջ և Ամալ Քլունիները սպասում են զույգ երեխաների (լուսանկարներ)
Հոլիվուդի ամենահայտնի զույգերից դերասան Ջորջ Քլունին և մարդու իրավունքների հարցերով միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին պատրաստվում են զույգ երեխաներ ունենալ:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, 55-ամյա Ջորջի և 39-ամյա Ամալի երեխաները լույս աշխարհ կգան հունիսին:
Ուրախալի լուրը հաղորդվել է ամերիկյան CBS հեռուստաալիքով հեռարձակվող շոուներից մեկի ժամանակ:
«Բեյոնսեն երկվորյակների սպասող միակ աստղը չէ: Այդ առիթով պետք է շնորհավորենք նաև Ջորջ և Ամալ Քլունիներին»,-հայտարարել է հաղորդավարուհի Ջուլի Չենը, որը նախապես տեղեկությունը ճշտել էր դերասանից:
Պարբերականը նշում է, որ Քլունիների ծնող դառնալու լուրին առաջիններից է արձագանքել դերասան Մեթ Դեյմոնը:
«Ջորջն ինձ համար շատ կարևոր մարդ է, իսկ նրա կինն ուղղակի հրաշք է: Ջորջը ջեքփոթ է շահել բոլոր առումներով. նա հոյակապ կին է: Վստահ եմ, որ նրաք չտեսնված ծնողներ են լինելու: Նրանց երեխաների բախտը բերել է»,-ասել է Դեյմոնը, ում ընկերությունը Քլունիի հետ շարունակվում է 10 տարուց ավելի:
Հիշեցնենք, որ Ջորջ և Ամալ Քլունիներն ամուսնացել են 2014թ. սեպտեմբերին:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել