Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխայի մասին
Երեկ հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխան լույս աշխարհ է գալու հունվարի վերջին: Երեխային կրում է փոխնակ մայրը, որին Քանյեն ու Քիմը 45.000 դոլար են վճարել:
Զույգն արդեն երկու երեխա ունի՝ 4-ամյա Նորթն, ու 1 տարեկան Սեյնթը:
«Քիմը, Քանյեն ու ամբողջ ընտանիքը երջանկությունից յոթերորդ երկնքում են: Առողջության հետ կապված խնդիրների եւ դրա հետ կապված մտավախությունների պատճառով Քիմը հասկացավ, որ առանց փոխնակ մոր չեն կարողանա ոչինչ անել:
Քիմն ամիսներ շարունակ փոխնակ մայր էր որոնում, մինչեւ կատարյալ թեկնածու գտավ:
Նա եւ Քանյեն ուզում են, որ ամեն ինչ կատարյալ լինի, եւ որպեսզի երեխան առողջ լինի: Նրանք ոչ մի խնդիր չեն ցանկանում, այդ պատճառով Քիմը մինչեւ ծննդաբերություն անձամբ է հետեւելու փոխնակ մոր դիետային:
Աղջիկը, որը 20 տարեկան է, չի կարող ալկոհոլ օգտագործել եւ ծխել: Եթե երրորդ երեխայի հետ կապված ամեն ինչ նորմալ լինի, Քիմն ու Քանյեն կրկին կօգտվեն փոխնակ մոր ծառայություններից»,- ներքին աղբյուրին է մեջբերում People-ը:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...