Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք Հրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին  Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին Հուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանքՀրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըԺողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսինՀուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոնՖլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունովՄոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներԱրագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահՀայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանությունՀայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում էՔննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերԴատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքըՎաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՀայաստանը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հանձնել ԼիբանանինՏավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծըԱրեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՊետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Հայաստան

«Նման գործողություններն Ադրբեջանին խրախուսում են ձեռնարկել անօրինական և մարդու կյանքին սպառնացող գործողություններ հայերի նկատմամբ». Լարիսա Ալավերդյան

Սեպտեմբերի 7-ին Հայաստան վերադարձան հուլիսի 14-ից Ադրբեջանում գերության մեջ հայտնված երկու զինծառայողներ՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։ Երկու զինծառայողների հետ Սև լճի տարածքում կապն ընդհատվել էր հուլիսի 14-ից, Ադրբեջանը պաշտոնապես չէր հայտարարել, որ երկու զինծառայողներին գերեվարել է։

Հայկական կողմը երկու հայ զինծառայողների փոխարեն՝ թշնամուն հանձնել է Ջամիլ Բաբաևին, ով օգոստոսի 25-ին ապօրինի հատել էր սահմանը, մտել Արցախի Հանրապետության Մարտակերտի տներից մեկը և երկու ժամ 2 անչափահաս երեխաներին արգելել դուրս գալ տանից։ Երկու ժամ անց, երեխաներից մեկն առաջարկել էր գնալ խանութ և նրա համար ծխախոտ գնել, որից հետո դուրս էր եկել և զանգահարել ոստիկանություն։

168.am–ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սխալ է հայ երկու զինծառայողների ու սահմանից ներխուժած ադրբեջանցու միջև հավասարության նշան դնել՝ այդ երևույթը խստիվ դատապարտվում է միջազգային իրավունքի տեսանկյունից։

«Ես ուրախ եմ մեր երկու տղաների վերադարձի համար, կհորդորեի, որպեսզի նրանց հետ երկարատև վերականգնողական ու հոգեբանական աշխատանքներ տանեն։ Իհարկե, չի կարելի երկուսի միջև հավասարության նշան դնել։ Այստեղ կա ևս մեկ խնդիր, մենք այդպես էլ չիմացանք՝ սահմանը հատած ադրբեջանցու նկատմամբ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ հոդվածով։ Առաջին անգամ չէ, երբ Հայաստանն այդպես է վարվում, և պետք է հիշեցնեմ, որ հենց դրանից է սկսվել Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը։

Խոսքը վերաբերում է ադրբեջանցի այն երկու հանցագործներին, որոնք երկու հայի էին սպանել, ընդ որում, մեկը՝ անչափահաս, նրանց նոյեմբերի 9-ից հետո հանձնեցին Ադրբեջանին։ Սա դառնում է շատ դատապարտելի ավանդույթ, և պետք է ասեմ, որ նման գործողությունները խրախուսում են Ադրբեջանին ձեռնարկել անօրինական և մարդու կյանքին սպառնացող գործողություններ հայերի նկատմամբ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա, Մարտակետում ադրբեջանցու ներխուժման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չեղան, սակայն Ադրբեջանին հանձնած երկու մարդասպանները սպանել էին երկու մարդու, որոնցից մեկը 17 տարեկան էր, հենց այս տեսանկյունից է, որ միջազգային իրավունքը դատապարտելի ու արգելված է համարում հավասարության նշան դնել մարդասպանների և ռազմագերիների միջև։

«Բացարձակապես ես չգիտեմ, թե հայկական կողմը հայ ռազմագերիների հետ կապված ինչ է անում՝ պետական մակարդակով։ Մենք հասկանում ենք, որ տեղի են ունենում շարունակական անօրինական և հակամարդկային վերաբերմունք մեր գերիների նկատմամբ։ Համոզված եմ, որ նոյեմբերի 9-ից սկսած Հայաստանն իր բարձր պաշտոնական մակարդակում չի ձեռնարկել անհրաժեշտ և պատշաճ քայլեր, որպեսզի այսօր՝ պատերազմից 10 ամիս անց, չխոսեինք այդ խնդրի մասին։ Համոզված եմ նաև, որ չեն արվել պահանջված լայնածավալ աշխատանքներ, ավելին՝ այդ փաստաթղթով տարածքներ են հանձնվել թշնամուն, որտեղ դեռ կանգնած էին մեր տղաները։ Այսինքն՝ թշնամուն տարածք են հանձնել մարտնչող, ողջ մարտիկների հետ միասին, սա իրապես հանցագործություն է։ Որևէ տրամաբանություն չեմ տեսնում, թե ինչու նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության մեջ չի ասվել, որ 2-3 շաբաթ տրամադրվում է Հայաստանին՝ Ռուսաստանի հսկողության ներքո, որպեսզի դուրս բերվեն մեր ջոկատներն այն տարածքներից, որոնք այդ փաստաթղթով տրվել են թշնամուն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք այնպիսի քայլեր, որոնք ամբողջովին դատապարտելի են»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։