16 օր է, ինչ ավագ լեյտենանտը համարվում է անհետ կորած, եւս երկու զինծառայող անհետ կորած է համարվում արդեն 55 օր
16 օր է, ինչ չի հաջողվում գտնել ՀՀ զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ «Փաստինֆո»-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
Հարցին, արդյոք ադրբեջանական կողմից հաստատում ստացել են՝ սպայի, թշնամու կողմում գտնվելու մասին, ՊՆ-ից հայտնեցին, որ ոչ մի տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։
Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։ Առ այս պահը սպային գտնել չի հաջողվել։
Նույնպիսի անհասկանալի ճակատագրի են արժանացել նաեւ Սյունիքից անհետ կորած համարվող եւս երկու զինծառայող։ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Վերջիններս եղել են անզեն։ 5 օր է, չի հաջողվում հայտնաբերել Սյունիքից անհետ կորած երկու զինծառայողներին։ Արդեն 55 օր է, ինչ նրանց գտնվելու վայրը նույնպես հայտնի չէ։ Պաշտոնական միակ մեկնաբանությունն այն է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...