Եկամուտները թաքցնող պաշտոնյաները կպատժվե՞ն. ովքեր են հայտնվել թիրախում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձանց ցուցակը, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրերը:
Սույն հղումով ներկայացված է հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած առաջին խումբ պաշտոնատար անձանց ցուցակը։ Հանձնաժողովի ծանուցման հիման վրա ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 ՀՀ դրամի) չափով: Նշված հիմքերով վարույթներ կհարուցվեն հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների («Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց) նկատմամբ:
Իսկ այժմ տեսնենք, թե ինչ ուշագրավ անուններ կան այդ ցանկում: Եվ այսպես, հայտարարագիր չեն ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Նշան Մաթևոսյանը,Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանը և այլք: Խոսքը վերաբերվում է թե դեռևս պաշտոնավարող, թե արդեն պաշտոնին հրաժեշտ տված անձանց, ինչպես նաև թե պաշտոնը ստանձնելու, թե տարեկան հայտարարագրերին:
Հարց է առաջանում` արդյո՞ք սույն պաշտոնյաները զգուշացումից հետո էլ հայտարարագրերը չներկայացնելու դեպքում կտուգանվեն, թե սովորականի պես իշխանությունները կներեն յուրայիններին և նրանց խախտումների հանդեպ լոյալ կգտնվեն: Մյուս կողմից հարկ է ընդգծել, որ անգամ եթե վերջիններս այդպես էլ չներկայացնեն իրենց հայտարարագրերը, ապա միևնույն է շահողի կարգավիճակում են լինելու, քանի որ պաշտոնյան կարող է թաքցնել հանրությունից 10 միլիոն դրամի եկամուտ՝ վճարելով ընդամենը 200 հազար դրամի տուգանք:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...