Պարեկների համազգեստի համար պետբյուջեից կանխատեսվող լրացուցիչ ծախսը կկազմի մոտ 600 մլն դրամ
ՀՀ ոստիկանությունը մշակել և Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել «ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ ոստիկանության զորքերը համազգեստ կրելու և դրանց կրման ժամկետների առումով առաջնորդվում է ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշմամբ: Ոստիկանության զորքերի ծառայության առանձնահատկություններից ելնելով հաճախակի նշված որոշման դրույթների կիրառումն առաջացնում է անհարմարություններ և գործնականում նպատակահար չէ: Մասնավորապես «Բաճկոն-տաբատ՝ բրդյա, ուսադիրներով» համազգեստի տեսակը ոստիկանության զորքերի զինծառայողները գրեթե չեն օգտագործում: «Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով» և «Բաճկոն-տաբատ՝ կիսաբամբակյա, ուսադիրներով» համազգեստի գունաքողարկված տարբերակը թույլատրվում է կրել բացառապես հատուկ հանձնարարություններ կատարողներին, այնինչ գործնականում տվյալ համազգեստը կրում է ՈԶ ողջ անձնակազմը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով:
Ոստիկանության զորքերի անձնակազմն ամառային եղանակին կրում է «Բաճկոն-տաբատ՝ կիսաբամբակյա, ուսադիրներով» համազգեստը՝ ծալված թևքերով և կիսաճթքավոր կոշիկներով, որոնք շոգ եղանակին անհնարին է դարձնում արդյունավետ ծառայության իրականացումը: Ներկայացվող որոշման նախագծով սահմանվում է նաև ՈԶ զինծառայողի ամառային համազգեստի տեսակներ, որոնց կրումը էլ ավելի կբարձրացնի ծառայության որակը:
Առաջարկվող փոփոխություններով որոշ տեսակի համազգեստների և հանդերձանքի ժամկետների ավելացումը հնարավորություն կտա տնտեսված գումարների հաշվին ձեռք բերել ամառային համազգեստ։
Սույն նախագծով սահմանվում են նաև Ոոտիկանության նոր պարեկային ծառայության ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրն ու կրման ժամկետները, թևքանշանը։
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի՝ N 2 հավելվածի Պարեկային ոստիկանության ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրում աղյուսակի 5․1-րդ կետի՝ պարեկային ծառայության նյութատեխնիկական հագեցվածության ապահովում, կատարման անհրաժեշտությամբ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայացվող նախագծով նախատեսվում է Ոստիկանության զորքերում ներդնել ամառային համազգեստի, ինչպես նոր տեսակներ, այնպես էլ համազգեստի այնպիսի տեսակներ, որոնք նախատեսված չեն Ոստիկանության զորքերի զինծառայողների համար, սակայն արդիական են այսօրվա խնդիրների իրականացման տեսակետից։ Սահմանվում է Ոստիկանության պարեկային ծառայության նոր ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրն ու կրման ժամկետները։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանության զորքերի համազգեստի առնչությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն կատարվի:
Մինչդեռ, Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների համազգեստի համար ՀՀ պետական բյուջեից կանխատեսվող լրացուցիչ ծախսը 2021-2024թթ համար կկազմի՝ ընդհանուր 599419․8 հազ․ դրամ, որից՝ 2021թ․-ի համար 99685․2 հազ․ դրամ, 2022թ․՝ 95370․7, 2023թ․՝ 268812․9 հազ․ դրամ, 2024թ․՝ 135551․0: 5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում ոստիկանության բարեփոխումների շրջանակում կունենանք նոր արտաքին տեսքով արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի զինծառայողներ, պարեկային ծառայության ստորաբաժանման ծառայողներ՝ բարձրացնելով ծառայության որակը, ծառայողների մարտունակությունն ու աշխատունակությունը՝ իրենց ծառայողական պարտականությունները հարմարավետ և արդյունավետ իրականացնելու համար։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...