Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմից ՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել Դամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջը Հայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված է Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆ Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ Մշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի

ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանքՀրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըԺողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսինՀուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
Մամուլ

Ժողովրդավարության անվան տակ՝ ժողովրդավարության հետընթաց

«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին աշխարհին ներկայանում էր «հեղափոխության» բրենդով, որի առանցքային հատվածը վերաբերում էր ժողովրդավարական բարեփոխումներին։ Պատահական չէ, որ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում շեշտում է, որ իր ունեցած ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը, իսկ ժամանակակից աշխարհում մեր երկիրը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր:

Սակայն որևէ երկրի ժողովրդավարության մակարդակի գնահատականը իշխանությունները չէ, որ պետք է տան, դա պետք է անեն հասարակությունը, ինչպես նաև տվյալ երկրի ներսում, ինչպես նաև «դրսում» գործող համապատասխան կառույցները։ Ի վերջո, ցանկացած իշխանություն իր իսկ գործողությունների հանդեպ շատ սուբյեկտիվ է, առավել ևս՝ ժողովրդավարության առումով։ Այս իշխանությունների հետ մի հարցում համաձայն ենք՝ ամենաթողությունը և անարխիան որևէ աղերս չունեն ժողովրդավարության հետ։ Սակայն ցավն այն է, որ հենց այս լոզունգն է սկսել սպառնալ բուն ժողովրդավարությանը:

Բանն այն է, որ նման լոզունգի ներքո իրականացվում են իբր «կարգավորիչ», իբր «օրենքի դիկտատուրայից» բխող, իբր «պողպատյա մանդատից» բխող քայլեր, որոնք պարզապես կործանում են ժողովրդավարության բոլոր շյուղերը... Այնտեղ, ուր խնդիր լուծելու նպատակով անհրաժեշտ են իշխանական համակարգի գործողությունները, նրանք գլխավորապես ձեռքերը լվանում են և իրավիճակը թողնում բախտի քմահաճույքին։ Ավելին, իշխանություններն ուղղակի կրավորական կեցվածք են ընդունում, երբ խոսքը վերաբերում է թշնամական պետություններին։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անմիջապես գործի է անցնում, երբ խոսքը վերաբերում է իրենց աթոռներին։ Ու այս դեպքում, որպես կանոն, նրանք գործի են դնում բռնաճնշումները և սահմանափակումների իրենց լծակները, ինչը փորձագետների կողմից հստակ գնահատվում է որպես ժողովրդավարական հետընթաց ։

Հենց այս տրամաբանության շրջանակներում հեծանիվով գործի գնացող երկրի ղեկավարը շատ արագ վերածվեց հանրության համար անհասանելի, անվտանգության հարյուրավոր աշխատակիցներով շրջապատված անձի։ Հենց այս տրամաբանության շրջանակներում է, որ Նիկոլ Փաշինյանի մասին մի «թթու խոսքը» դառնում է պատժամիջոցներ կիրառելու առիթ:

Հենց միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունները ընդդիմադիրների դեմ պայքարում են՝ գործի դնելով իրավական ողջ գործիքակազմը, արդեն իսկ բավական խոսուն է։ Այդպես եղել է երեք տարի շարունակ, այդպես է նաև այսօր՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքված քրգործից մինչև Արմեն Չարչյանի ու Սյունիքի նախկին ու ներկա համայնքապետների դեմ իրականացվող քաղաքական ճնշումները՝ իրավական գործիքներով: Ընդ որում, իշխանությունները ստեղծում են անհրաժեշտ իրավական «հիմքեր», որպեսզի ցանկացած դեպքում կարողանան ճնշել ընդդիմադիրներին ու նրանց քրեական գործերի թիրախ դարձնեն։

Այդ նպատակին է ծառայելու, օրինակ՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը, հայհոյանքը քրեականացնելու մասին իշխանությունների «մոգոնած» օրինագիծը, որն արդեն ուժի մեջ է մտնում, և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ։ Ու այս նախաձեռնություններում տարընթերցումներն այնքան շատ են, որ իշխանություններն ինչպես ուզեն, այնպես էլ կարող են դրանք օգտագործել։ Օրինակ՝ անհասկանալի է մնում «ծանր վիրավորանքի» ու ազատ խոսքի սահմանը։ Ասենք, երբ ընդդիմադիրներից մեկը որևէ արտահայտություն է արել, կարող է պարզվել, որ հանցանք է կատարել, իսկ երբ իշխանական պատգամավորներից մեկն է նմանատիպ արտահայտություն թույլ տվել իրեն, ապա նա օգտվել է իր ազատ խոսքի իրավունքից։ Մյուս կողմից՝ այս իշխանության համար իսկական թշնամի են դարձել լրագրողներն ու լրատվամիջոցները: Հենց միայն ԱԺ-ում նրանց գործունեության սահմանափակումները ժողովրդավարության հետընթացի փայլուն օրինակ են:

Բայց այս մասին՝ «հաջորդ դասին» ու ավելի մանրամասն: Իշխանությունների թիրախում են հայտնվում նաև բոլոր այն քաղաքացիները, ովքեր արտահայտում են իրենց դժգոհությունն իշխանությունների վարած քաղաքականությունից, պահանջում են Փաշինյանի հրաժարականը կամ իշխանություններին պարտադրում են կատարել իրենց գործառույթները, օրինակ՝ լուծել անվտանգության կամ ոռոգման ջրի խնդիրը։ Ու ազատ խոսքից այնքան սարսափած են, որ նույնիսկ կառավարության շենքից բավականին հեռու գտնվող քաղաքացուն, որը Նիկոլի հեռացման կոչ էր անում, բռնությամբ հեռացնում են տարածքից:

Ու ընդհանրապես, 10 անձից ավելի հավաքները Նիկոլ Փաշինյանին սարսափեցնում ու կատաղեցնում են, ուստի ամենափոքրիկ հավաքի դեպքում անգամ քաղաքացիներին բռնի կերպով հեռացնում են կամ բերման են ենթարկում։ Այսպիսով, Փաշինյանը մեծ արագությամբ փորձում է բռնապետություն կերտել, մեկ անձի բացարձակ իշխանություն։ Դա նրան հազիվ թե հաջողվի, սակայն այդ ճանապարհին մենք շարունակելու ենք կորցնել ու կորցնել: Եթե այս ամենը արագ չկանխվի, վախենանք՝ հետո անուղղելի ուշ լինի...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։