Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմից ՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել Դամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջը Հայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված է Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆ Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ Մշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է

Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանքՀրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըԺողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսինՀուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Մամուլ

Հայաստանի ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը

«Տրանսպորտային ուղիների և համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը տնտեսական զարգացման լրացուցիչ խթան է։ Ժամանակակից գլոբալացող աշխարհում պետությունների համար հատուկ նշանակություն են ձեռք բերել արտաքին հաղորդակցության նախագծերը, որոնք շատ դեպքերում նաև քաղաքականություն թելադրելու գործիք են դարձել։ Եվ այս հարցի նկատմամբ հատկապես զգայուն է Հայաստանը, որի դիրքը, տեղագրությունը և աշխարհաքաղաքական իրավիճակը տրանսպորտային ուղիների հարցում խնդիրներ են առաջացնում։

Դեպի ծով ելք չունեցող, լեռնային և կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող, սակայն ոչ կայուն Հարավային Կովկասում գտնվող Հայաստանի միջազգային կապերը խիստ խոցելի են։ Տարիներ շարունակ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է գտնվում, սակայն Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում ՀՀ իշխանությունները մեծ հույսեր են կապում ապաշրջափակման հետ։ Խնդիրն այն է, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով գործելու է համապատասխան աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

Իսկ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հարցը՝ նշելով, որ ապաշրջափակումը Հայաստանի համար բարենպաստ պայմանների ձևավորման կարևոր գործիք է։ Այսպիսով, Փաշինյանը փորձում է ապաշրջափակման օրակարգի ներքո հանրությանը խաղաղ զարգացման հեռանկարի լուրջ հույսեր ներշնչել։ Հիշում ենք, թե ինչպես էր նա քարոզարշավի ընթացքում մարդկանց համոզում, որ հաղորդակցության ուղիների բացման դեպքում կմեծանա Հայաստանի արտադրական, տնտեսական պոտենցիալը։ Անգամ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում առանձին բաժին է հատկացված տարածաշրջանի ապաշրջափակմանը։

Առաջին հայացքից տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը կարող է բացառապես դրական գործընթաց թվալ այն կոնտեքստում, թե վերջապես Հայաստանը հնարավորություն կստանա անկաշկանդ մասնակցություն ունենալ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությանը։ Ճիշտ է՝ շատ կարևոր է Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային հաղորդակցության ուղիներին, սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչ պայմաններով է տեղի ունենում այն, քանի որ իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը։ Խնդիրն այն է, որ կապիտուլ յացիոն պարտության արդյունքում ստեղծված նոր իրականության պայմաններում Ադրբեջանը հնարավորություն է ստանում ցանկացած պահի փակել Հայաստանի ռազմավարական ճանապարհները։

Ադրբեջանցի զինվորականների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածի փակումը դրա վառ օրինակն էր։ Իսկ այդ ճանապարհով անցնում է Իրան-Հայաստան միջպետական հաղորդակցությունը։ Առավել լայն իմաստով Գորիս-Կապան ավտոմայրուղին կապում է Իրանը Վրաստանի հետ։ Ճիշտ է՝ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց բացեցին այս ճանապարհը, բայց դա դեռ չի նշանակում, որ նորից ինչ-որ պատրվակ չեն գտնի ու ճանապարհը չեն փակի՝ խնդիրներ ստեղծելով հաղորդակցության համար։ Չհաշված, որ տրանզիտիվ առումով առավել լուրջ վտանգներ կստեղծվեն, եթե ադրբեջանական «անկլավների» հարցը նորից բարձրանա։

Հաշվի առնելով, որ դրանք գտնվում են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հաղորդակցային հանգույցների շուրջ, ապա Ադրբեջանը դրանց միջոցով կարող է հնարավորություն ստանալ վերահսկել ու ցանկացած ժամանակ փակել այս անգամ արդեն Հայաստանից Վրաստան գնացող ուղիները։ Իսկ այսպիսի ռիսկերը կարող են շատ լուրջ հարված լինել մեր տնտեսության համար։ Բացի այդ, հաշվի առնելով Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիների անապահովությունը՝ Իրանն ու Վրաստանը կարող են ուղղակի շահագրգռված չլինել, որ տարանցիկ բեռները Հայաստանով անցնեն։ Իսկ այն պնդումները, թե Հայաստանն էլ կարող է իր բեռնափոխադրումները կատարել Ադրբեջանի տարածքով, հիմնավորված չեն, քանի որ այդ բեռնափոխադրումների անվտանգության մասով որևէ միջազգային երաշխիք չկա։

Այնպես որ, հաղորդակցության ուղիների հարցից է կախված նաև Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրը, իսկ ներկայիս պայմաններում, որպեսզի մեր պետությունը դուրս գա համավարակի ու պատերազմի շոկից, տնտեսական զարգացումն օդի ու ջրի պես անհրաժեշտ է։ Բայց իշխանությունները, մեկը մյուսի հետևից զիջումներ կատարելով թշնամուն, աչքաթող են անում այս հանգամանքը՝ պայմաններ ստեղծելով, որ թշնամի երկիրը լրացուցիչ տնտեսական լծակներ ձեռք բերի Հայաստանի նկատմամբ»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում