Նախընտրական թոհուբոհի մեջ ստիպում են «մուծվել» բոլորին
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ պետական հիմնարկներում, հատկապես կրթական, բժշկական, արդեն սկսել Են նախապատրաստվել ընտրություններին։ Վերադաս մարմինները հրահանգել են ըստ ընտրատարածքների ներկայացնել, թե որ աշխատակիցը որտեղ է բնակվում։ Եվ հիմա համապատասխան անձինք նստած ցուցակներ են կազմում։ Միևնույն ժամանակ՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն են բանակցում իշխանության հետ, թե իրենց ինչքան են «տալու»։ Իսկ իշխանությունը ձևացնում Է, թե ինքն Է որոշում ով քանի տոկոս Է ստանալու։ Նախընտրական... թոհուբոհի մեջ կարևոր տեղ Է զբաղեցնում ֆինանսական մասը՝ ստիպում են «մուծվել» բոլորին։ Մեր տեղեկություններով, այս ընտրություններում աննախադեպ չափի գումար Է ծախսվելու՝ խոսում են մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին։ Ընդ որում, ընտրությունների գանձարանին «մուծվում» են ոչ միայն պատգամավորության թեկնածուները, այլև անգամ նրանք, ովքեր չեն առաջադրվելու, բայց ուզում են ապրել, գործել, բիզնես անել Հայաստանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար