Կրակոցներ Արարատի մարզում. հայտնաբերվել է 27 հատ պարկուճ. կրակողը դիմել է փախուստի
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 20-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում կրակոցներ են հնչում։ Պարզվել է, որ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Մենորա Մարտիրոսյանի տան ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը այնուհետև դիմել է փախուստի։ Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն կրակոցների հետևանքով կոտրվել են Մ. Մարտիրոսյանի տան պատուհանի ապակիները և վնասվել է 34-ամյա Գեղամ Սարգսյանին պատկանող, այնտեղ կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերել են 5.45 մմ տրամաչափի 27 հատ պարկուճ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով