«Վեոլիա Ջուր» ընկերության ջրի սակագնի թանկացման հայտը ՀԾԿՀ-ն ընդունել է ուսումնասիրության
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագների ճշգրտման հայտով: ՀԾԿՀ-ն հայտն ընդունել է ուսումնասիրության:
ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը հայտնել է. ««Վեոլիա Ջուր» ընկերության կողմից օգոստոսի 7-ին ՀԾԿՀ ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման հայտը համապատասխանում է հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի 296Ն որոշմամբ հաստատված ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգի պահանջներին, և հանձնաժողովն սկսել է հայտի ուսումնասիրության գործընթացը»:
Նշենք, որ 2017 թվականի հունվարի մեկից «Վեոլիա Ջուրն» ամբողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիա է ստացել:
Այժմ 1 խ.մ. ջուրը 180 դրամ է, իսկ ընկերությունն առաջարկում է այն հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, ընկերությունն առաջարկում է այն հասցնել 58.3 դրամի:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով