«Խոսրովի անտառի» սահմաններում այրվել է 360 հա անտառ. «ԻԼ-76»-ը պատրաստվում է 5-րդ թռիչքին
Օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ՌԴ ԱԻ նախարարության տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Ներկայումս օդանավը պատրաստվում է 5-րդ թռիչքին:
Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում բռնկված հրդեհը, կրակի դեմ 5-օրյա պայքարից հետո, օգոստոսի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում հաջողվել է մեկուսացնել: Caterpillar հատուկ տրակտորներով փորվել են բազմաշերտ (4-10 մ լայնությամբ) խրամատներ. հրդեհի տարածումը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է, տարածման վտանգ չկա:
Oգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների