Փորձ է արվում կյանքի կոչել Արդվի գյուղի ոսկու հանքի գործարկման խայտառակ ծրագիրը
Հայ եկեղեցու Գուգարաց թեմն իր մտահոգությունն է հայտնում Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքի շահագործման նպատակով տարվող ուսումնասիրության աշխատանքների առնչությամբ եւ սթափության կոչ ուղղում ծրագրի պատասխանատուներին:
Գուգարաց թեմի դիվանի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Ստորեւ այս առնչությամբ ներկայացվում է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հորդորը.
«Դարեր շարունակ Արդվին, ուր հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, մեր ժողովրդի համար եղել է նվիրական սրբավայր եւ ուխտատեղի, որտեղ այցելել է յուրաքանչյուր բարեպաշտ հայորդի: Անցնող 20 տարիների ընթացքում մենք մշտապես ուխտագնացություններ ենք կազմակերպել դեպի Արդվի եւ երիտասարդությանը մատնացույց արել իրական Ոսկու տեղը` ուսուցանել, կրթել ու քաջալերել ենք նրանց շարունակ երկրպագել, մեծարել ու պանծացնել Արդվիի դամբարան-մատուռ սրբավայրում ննջող Ս. Հովհան Օձնեցի Հայրապետի հիշատակը:
Հայաստան աշխարհում ննջող եզակի սրբերից է Օձնեցին, որ, ինչպես ժողովուրդն է ասում, մեր երկրի հյուսիսային դարպասների մշտարթուն հոգեւոր պահապանն է: Հազարավոր մարդիկ բժշկվել են սրբի օրհնաբեր մասունքների զորությամբ, փրկվել փորձանքներից, ունեցել են հաջողություններ եւ ուժ առել սրբի բարեխոսության շնորհիվ եւ ոչ թե նյութական ինչ-ինչ բարիքների կամ ոսկու:
Այսօր, հանցավոր թողտվությամբ, փորձ է արվում կյանքի կոչել ոսկու հանքի գործարկման խայտառակ ծրագիրը: Դեմ չենք մեր Հայրենիքի զարգացմանն ու պայծառությանն ուղղված ազգօգուտ ծրագրերի իրականացմանը, սակայն ոչ սրբություններն ու հոգեւոր-մշակութային արժեքների կործանման հաշվին:
Սուրբ Հովհան Օձնեցու եւ մեր մյուս սրբերի բարեխոսության շնորհիվ է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը կանգուն են: Արդվին եղել եւ մնում է մեր ժողովրդի համար հոգեւոր զորության եւ ուժականության սրբազան անանց ակունք եւ պետք չէ այն փոխարինել անցավոր ոսկիով»:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների